Նանսենյան անձնագիր
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/No-nb_bldsa_6e001.jpg/220px-No-nb_bldsa_6e001.jpg)
Նանսենյան անձնագիր, անձը հաստատող ժամանակավոր վկայական, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Nansen_Museum%2C_Yerevan_1_%284%29.jpg/220px-Nansen_Museum%2C_Yerevan_1_%284%29.jpg)
Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։
«Նանսենյան անձնագիր» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները[1]։ Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ․-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nansen’s inventions (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 180)։ ![]() |