Նախիջևանի օրիորդաց դպրոց
Արտաքին տեսք
Նախիջևանի օրիորդաց դպրոց | |
---|---|
Տեսակ | Օրիորդաց դպրոց |
Հիմնադրված է | 1872 թվական |
Աշակերտներ | 50-ից 190 (յուրաքանչյուր տարի) |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Նախիջևանի օրիորդաց դպրոց (պաշտոնապես կոչվել է Վարդանանց դպրոց), հայկական օրիորդական հոգևոր կրթական հաստատություն Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիորդաց դպրոցը բացվել է 1872 թվականին։ Գործել է Նախիջևան քաղաքում գտնված Սուրբ Գևորգ եկեղեցուն կից։ 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1914-1915 թվականները[1]։
Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա դպրոց։ 1913 թվականից դարձել էր հինգամյա երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այն հաճախել են 50-ից 190 աշակերտ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախիջևան (քաղաք)
- Նախիջևանի հոգևոր դպրոց
- Նախիջևանի քաղաքային գավառական ուսումնարան
- Նախիջևանի արական հոգևոր դպրոց