Նախիջևանի արական հոգևոր դպրոց
Արտաքին տեսք
Նախիջևանի արական հոգևոր դպրոց | |
---|---|
Տեսակ | Արական հոգևոր դպրոց |
Հիմնադրված է | 1850 թվական |
Աշակերտներ | 50-ից 200 (յուրաքանչյուր տարի) |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Նախիջևանի արական հոգևոր դպրոց, հայկական արակա հոգևոր կրթական հաստատություն Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արական հոգևոր դպրոցը բացվել է 1850 թվականին։ 1866-1867, 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1917 թվականը[1]։
Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա և երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այն հաճախել են 50-ից 200 աշակերտ[1]։
Ունեցել է գրադարան, որտեղ եղել է շուրջ 900 կտոր գիրք[1]։
Դպրոցի տեսուչ Սերգեյանի կողմից գրադարանին կից բացվել է նաև հանքաբանական թանգարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախիջևան (քաղաք)
- Նախիջևանի հոգևոր դպրոց
- Նախիջևանի քաղաքային գավառական ուսումնարան
- Նախիջևանի օրիորդաց դպրոց