Jump to content

Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (1998)
Վենեսուելա
դեկտեմբերի 6, 1998

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Վենեսուելայի նախագահ

Թեկնածուներ Ուգո Չավես

Հաղթող Ուգո Չավես

Նախորդ 1993 Venezuelan presidential election?

Հաջորդ 2000 Venezuelan presidential election?

Վենեսուելայում 1998 թվականի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 6-ին[1]։ Հիմնական թեկնածուներն էին փոխգնդապետ Ուգո Չավեսը, ում զինվորական կարիերան ավարտվեց 1992 թվականին իր կողմից ձեռնարկած ռազմական հեղափոխության անհաջող փորձից հետո և տնտեսագետ Էնրիկե Սալաս Ռյոմերը՝ Կարաբոբո նահանգի նախկին նահանգապետը։ Երկու թեկնածուներն էլ կրկին ներկայացնում էին նոր ձևավորված կուսակցություններ, այսպիսով 1958 թվականից ի վեր առաջին անգամ նախագահական ընտրություններին չէր մասնակցում «Դեմոկրատական գործողություն» և ԿՈՊԵԻ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք բազում տարիներ իշխանության գլուխ էին։ Չավեսը ներկայացնում էր Հինգերորդ հանրապետության շարժումը, իսկ Սալաս Ռյոմերը՝ «Վենեսուելա նախագիծը»։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Վենեսուելան հայտնվեց երկարատև տնտեսական ճգնաժամի մեջ, որը հիմնականում երկրի գլխավոր արտահանվող ապրանքների՝ նավթի և երկաթի հանքաքարի գնի նվազեցման հետևանք էր և ուղեկցվում էր ազգային տարադրամի դեվալվացիայով։ Իրավիճակը սրվեց քաղաքական ճգնաժամով, որն ինչպես տնտեսության ու կենսամակարդակի իջեցման, այնպես էլ բազմաթիվ կաշառակերական սկանդալների հետևանք էր։ 1993 թվականին կաշառակերության համար դատական հետապնդման ենթարկվեցին Վենեսուելայի նախկին նախագահ Խայմե Լուսինչին (1983֊1988) և գործող նախագահ Կառլոս Անդրես Պերեսը (1988֊1993), որը նույն թվականին հեռացվեց իշխանությունից։ Արդյունքում իջավ երկրի 2 հիմնական կուսակցությունների՝ Դեմոկրատական գործողության և ԿՈՊԵԻ-ի հանդեպ վստահությունը։ 1993 թվականին Վենեսուելայի պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց մի թեկնածու, որին չէր սատարում երկրի գլխավոր կուսակցություններից և ոչ մեկը։

Պետության նոր ղեկավարին չհաջողվեց հասնել տնտեսական իրավիճակի բարելավման։ 1998 թվականին Վենեսուելայի տնտեսական վիճակն ավելի վատթարացավ։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն իջավ մինչև 1963 թվականի մակարդակ՝ կազմելով 1978 թվականի մակարդակի միայն մեկ երրորդը․ միջին աշխատավարձի գնողունակությունը նույնպես կազմեց 1978 թվականի մեկ երրորդը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. D. Nohlen. Elections in the Americas: A data handbook, Volume II, p. 555. 2005 ISBN 978-0-19-928358-3
  2. Jennifer McCoy: "From Representative to Participatory Democracy?", in Jennifer McCoy, and David Myers (eds), The Unraveling of Representative Democracy in Venezuela. Johns Hopkins University Press, 2006. p. 276

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]