Կառլոս Անդրես Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Անդրես Պերես
իսպ.՝ Carlos Andrés Pérez Rodríguez
Carlos Andrés Pérez - World Economic Forum Annual Meeting 1989.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական գործողություն
Կրթություն՝ Վենեսուելայի կենտրոնական համալսարան, Free University of Colombia? և Կոստա Ռիկայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ռոմանական կաթոլիկ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 27, 1922(1922-10-27)[1][2]
Ծննդավայր Ռուբիո, Վենեսուելա
Վախճանի օր դեկտեմբերի 25, 2010(2010-12-25)[3][4][1] (88 տարեկանում)
Վախճանի վայր Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն Flag of Venezuela.svg Վենեսուելա
Ի ծնե անուն իսպ.՝ Carlos-Andrés Pérez Rodríguez
Ամուսին Բլանկա Ռոդրիգես
 
Ինքնագիր Carlos Andrés Pérez Signature.svg
 
Պարգևներ

Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Ազատագրողի շքանշան, Ֆրանսիսկո Միրանդայի շքանշան, Կառլոս III շքանշանի շղթա, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա և Ճամայկայի շքանշան

Կառլոս Անդրես Պերես Ռոդրիգես (իսպ.՝ Carlos Andrés Pérez Rodríguez, հոկտեմբերի 27, 1922, Ռուբիո, Տաչիրա, Վենեսուելա ֊ դեկտեմբերի 25, 2010, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), վենեսուելացի պետական և քաղաքական գործիչ, որը երկու անգամ դարձել է Վենեսուելայի նախագահ (1974-1979, 1989֊1993)։

Երիտասարդություն քաղաքական կարիերիայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրճի պլանտատորի 12 երեխաներից 11-րդն էր։ Սովորել է Ռուբիոյի կաթոլիկ դպրոցում և Կարակասի լիցեյում։ Սուրճի գնի ընկնումը, բիզնեսի հետ կապված անորրոշությունը և Խուան Վիսենտե Գոմեսի բռնապետության կողմից քաղաքական բռնաճնշումները հանգեցրին հոր վաղաժամ մահվան, որը պայմանավորեց ապագա նախագահի դեմոկրատական համոզմունքների ձևավորումը։ Շուտով նա մոր և եղբայրների հետ տեղափոխվեց Կարակաս։

1944 թվականին ավարտում է «Անդրես Բելիո» լիցեյը, որտեղ մասնագիտանում է փիլիսոփայության և գրականության մեջ։ Նույն թվականին ընդունվում է Վենեսուելայի կենտրոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Սակայն ակտիվ քաղաքական գործունեության պատճառով չի կարողանում ավարտել բարձրագույն կրթությունը։

Սկսել է քաղաքականությամբ զբաղվել 15 տարեկանից՝ դառնալով Վենեսուելացի երիտասարդների ասոցիացիայի հիմնադիրներից և Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը, որոնք պայքարում էին գեներալ Կոնտրերասի վարչակարգի դեմ։ 1941 թվականին դարձավ «Դեմոկրատական գործողություն» ձախակենտրոն կուսակցության հիմնադիրներից մեկը և երիտասարդական կազմակերպության առաջնորդը։

1945 թվականին դառնում է նախագահ Բետանկուրի քարտուղարը, 1946 թվականին նշանակվում է Նախարարների կաբինետի քարտուղար։ 1948 թվականին ռազմական խունտայի իշխանության գալուց հետոստիպված էր մեկնել արտասահման, 10 տարի ապրել է Կուբայում և Կենտրոնական Ամերիկայում։ 1952 թվականին որոշ ժամանակով վերադառնալով Վենեսուելա, որպեսզի սատարի բռնապետության դեմ պայքարը, ձերբակալվում է և մի քանի ամիս անցկացնում բանտում։ Այնուհետև հայտնվելով Կոստա Ռիկայում՝ վենեսուելացի քաղտարագիրների շրջանում դառնում է ականավոր ներկայացուցիչ, աշխատում է որպես La República թերթի գլխավոր խմբագիր։

Բետանկուրի երկրորդ նախագահության ժամանակ Պերեսը զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը (1959֊1964)[6]։ Այս պաշտոնում իրեն դրսևորել է որպես խիստ ղեկավար, որը կարողացել է դիմակայել աջ և ձախ արմատականների՝ իշխանությունը բռնի ուժով փոխելու փորձերին։ Սակայն հասարակությունը նրան մեղադրում էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ, որոնք կապված էին կտտանքների, մարտիկների ու քաղաքական առաջնորդների արտադատարանական մահապատիժների հետ[7]։

Բետանկուրի նախագահական մանդատի ավարտից հետո Պերեսը կենտրոնացավ կուսակցական գործունեության վրա, սկզբում խորհրդարանում ընտրվեց «Դեմոկրատական գործողություն» կուսակցության ղեկավար, այնուհետև գլխավոր քարտուղար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.telegraph.co.uk/news/obituaries/politics-obituaries/8230291/Carlos-Andres-Perez.html
  3. http://www.bbc.co.uk/news/world-latin-america-12079724
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124084346 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. http://www.bloomberg.com/news/articles/2010-12-27/former-venezuelan-president-carlos-andres-perez-dies-at-88-of-heart-attack
  6. James D. Henderson, Helen Delpar, Maurice Philip Brungardt, Richard N. Weldon (2000), A reference guide to Latin American history, M.E. Sharpe. p516
  7. Ellner Steve (2008)։ Rethinking Venezuelan Politics: Class, Conflict, and the Chávez Phenomenon։ Boulder, CO: Lynne Rienner Publishers, Inc.։ էջ 71։ ISBN 978-1-58826-699-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]