Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2024)
Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2024) | ||||
---|---|---|---|---|
2024 թվականի փետրվարի 7 | ||||
Թեկնածու | Իլհամ Ալիև | Զահիդ Օրուջ | Ֆազիլ Մուստաֆա | |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան կուսակցություն | ինքնառաջադրում/անկուսակցական | Մեծ արարման կուսակցություն | |
Ընտրաձայների քանակ: | 4 567 458 (92,12%) | 107 632 (2,17%) | 98 421 (1,99%) | |
| ||||
Տեսակ | նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Իլհամ Ալիև[1], Fazil Mustafa?[1], Razi Nurullayev?[1], Gudrat Hasanguliyev?[1], Elshad Musayev?[1], Zahid Oruc?[1] և Fuad Əliyev?[1] | |||
| ||||
Հաղթող | Իլհամ Ալիև | |||
| ||||
Նախորդ | Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2018) |
Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Prezident seçkiləri), համապետական նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում։
Ընտրությունների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում ընտրատարածքները վերակազմավորվել են[2][3]։ Նորաստեղծ ընտրատարածքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով միջին ներկայացվածության նորմը։ Ընտրությունների անցկացման և վիճակագրական միջոցառումների ծախսերին պետական բյուջեից հատկացվել է 110,9 մլն մանաթ (0,3%), ինչպես նշված է 2024 թվականի «ԱՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում[4]։
Թեկնածուներ և արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլհամ Ալիև - 4 567 458 (92,12%)
- Զահիդ Օրուջ - 107 632 (2,17%)
- Ֆազիլ Մուստաֆա - 98 421 (1,99%)
- Հուդրաթ Հասանգուլիև - 85 411 (1,72%)
- Ռազի Նուրուլլաև - 39 643 (0,80%)
- Էլշադ Մուսաև - 32 885 (0,66%)
Խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների օրն անցել է հանգիստ և կանոնակարգված, սակայն միջազգային դիտորդները նկատել են լուրջ խախտումներ՝ կապված հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկությունը կանխելու մեխանիզմների բացակայության, քվեաթերթիկների լցոնման նշանների և ընտրացուցակներում միանման ստորագրությունների առկայության հետ[5]։
Նոյեմբերի վերջից ադրբեջանցի որոշ լրագրողներ հայտնվել են ճաղերի հետևում[6]։ Ըստ դիտորդների՝ լրատվամիջոցների նկատմամբ չափազանց սահմանափակող օրենսդրությունը, ինչպես նաև քննադատող լրագրողների վերջին ձերբակալությունները խոչընդոտում են լրատվամիջոցների ազատ գործունեությանը և հանգեցնում համատարած ինքնագրաքննության՝ սահմանափակելով անկախ լրագրության և քննադատական բանավեճի շրջանակը։ Թեկնածուների և քարոզարշավի նվազագույն լուսաբանումը նաև բացասաբար է ազդել ընտրողների՝ ընտրությունների օրը տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորության վրա[5]։
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ալիևի դեմ պայքարող վեց թեկնածուներից և ոչ մեկը լուրջ փորձ չի արել վիճարկելու նրա քաղաքականությունը։ Ադրբեջանի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները[6]։
Ադրբեջանի ընդդիմությունը ընտրությունները որակել է կեղծված և պահանջել չեղարկել դրանց արդյունքները[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://web.archive.org/web/20240212134145/https://msk.gov.az/uploads/Prezident2024/MSK_protokol-2024.pdf
- ↑ Azərbaycanda seçki dairələrinin yeni sxemi təsdiqlənib
- ↑ Dairə seçki komissiyalarının tərkibi niyə dəyişdirildi?
- ↑ Gələn il seçkilərə bu qədər vəsait XƏRCLƏNƏCƏK
- ↑ 5,0 5,1 «По оценке международных наблюдателей, президентские выборы в Азербайджане прошли в условиях отсутствия реальных политических альтернатив и жестких ограничений». www.oscepa.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 6,0 6,1 «ОБСЕ сомневается в честности президентских выборов в Азербайджане». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). 2024 թ․ փետրվարի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Узел, Кавказский. «Фальсификации голосования в Азербайджане попали на видеозаписи». Кавказский Узел. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.