Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2024)
Ադրբեջան
2024 թվականի փետրվարի 7
Թեկնածու Իլհամ ԱլիևԶահիդ ՕրուջՖազիլ Մուստաֆա
Կուսակցություն Նոր Ադրբեջան կուսակցություն ինքնառաջադրում/անկուսակցական Մեծ արարման կուսակցություն
Ընտրաձայների քանակ: 4 567 458 (92,12%) 107 632 (2,17%) 98 421 (1,99%)

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն նախագահ

Թեկնածուներ Իլհամ Ալիև[1], Fazil Mustafa?[1], Razi Nurullayev?[1], Gudrat Hasanguliyev?[1], Elshad Musayev?[1], Zahid Oruc?[1] և Fuad Əliyev?[1]

Հաղթող Իլհամ Ալիև

Նախորդ Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2018)

Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Prezident seçkiləri), համապետական նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում։

Ընտրությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում ընտրատարածքները վերակազմավորվել են[2][3]։ Նորաստեղծ ընտրատարածքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով միջին ներկայացվածության նորմը։ Ընտրությունների անցկացման և վիճակագրական միջոցառումների ծախսերին պետական բյուջեից հատկացվել է 110,9 մլն մանաթ (0,3%), ինչպես նշված է 2024 թվականի «ԱՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում[4]։

Թեկնածուներ և արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլհամ Ալիև - 4 567 458 (92,12%)
  • Զահիդ Օրուջ - 107 632 (2,17%)
  • Ֆազիլ Մուստաֆա - 98 421 (1,99%)
  • Հուդրաթ Հասանգուլիև - 85 411 (1,72%)
  • Ռազի Նուրուլլաև - 39 643 (0,80%)
  • Էլշադ Մուսաև - 32 885 (0,66%)

Խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների օրն անցել է հանգիստ և կանոնակարգված, սակայն միջազգային դիտորդները նկատել են լուրջ խախտումներ՝ կապված հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկությունը կանխելու մեխանիզմների բացակայության, քվեաթերթիկների լցոնման նշանների և ընտրացուցակներում միանման ստորագրությունների առկայության հետ[5]։

Նոյեմբերի վերջից ադրբեջանցի որոշ լրագրողներ հայտնվել են ճաղերի հետևում[6]։ Ըստ դիտորդների՝ լրատվամիջոցների նկատմամբ չափազանց սահմանափակող օրենսդրությունը, ինչպես նաև քննադատող լրագրողների վերջին ձերբակալությունները խոչընդոտում են լրատվամիջոցների ազատ գործունեությանը և հանգեցնում համատարած ինքնագրաքննության՝ սահմանափակելով անկախ լրագրության և քննադատական բանավեճի շրջանակը։ Թեկնածուների և քարոզարշավի նվազագույն լուսաբանումը նաև բացասաբար է ազդել ընտրողների՝ ընտրությունների օրը տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորության վրա[5]։

ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ալիևի դեմ պայքարող վեց թեկնածուներից և ոչ մեկը լուրջ փորձ չի արել վիճարկելու նրա քաղաքականությունը։ Ադրբեջանի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները[6]։

Ադրբեջանի ընդդիմությունը ընտրությունները որակել է կեղծված և պահանջել չեղարկել դրանց արդյունքները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://web.archive.org/web/20240212134145/https://msk.gov.az/uploads/Prezident2024/MSK_protokol-2024.pdf
  2. Azərbaycanda seçki dairələrinin yeni sxemi təsdiqlənib
  3. Dairə seçki komissiyalarının tərkibi niyə dəyişdirildi?
  4. Gələn il seçkilərə bu qədər vəsait XƏRCLƏNƏCƏK
  5. 5,0 5,1 «По оценке международных наблюдателей, президентские выборы в Азербайджане прошли в условиях отсутствия реальных политических альтернатив и жестких ограничений». www.oscepa.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
  6. 6,0 6,1 «ОБСЕ сомневается в честности президентских выборов в Азербайджане». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). 2024 թ․ փետրվարի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
  7. Узел, Кавказский. «Фальсификации голосования в Азербайджане попали на видеозаписи». Кавказский Узел. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.