Նազար Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նազար Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Թուրքմենստան, Հայաստան և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Նազար Պետրոսյան (հունիսի 6, 1951[1], Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ (հարձակվող), սպորտի վարպետ։
Նազար Պետրոսյանը տեխնիկապես լավ պատրաստված, արագաշարժ ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1977 և 1982-1984 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 216 խաղ, խփել 21 գոլ։ Խաղացել է նաև ԲԿՄԱ (1978-1980) և Կրասնոդարի «Կուբան» (1981) թիմերում։
1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն, 1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։
Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և գլխավոր (3 խաղ) հավաքականներում։
Եղել է ԽՍՀՄ առաջնության առաջին խմբի մասնակից Աբովյանի «Կոտայքի» խաղացող մարզիչ (15 խաղ, 2 գոլ)։ Հետագայում մարզչական-կազմակերպչական աշխատանքի է անցել Ռուսաստանում[2]։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ էջ 84.
- ↑ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարի քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Արարատի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Հայ սպորտի վարպետներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով