Յունգաբերրա
Բնակավայր | ||
---|---|---|
Յունգաբերրա | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Քվինսլենդ[1] և Tablelands Region? | |
ԲԾՄ | 711 մետր | |
Բնակչություն | ▲1272 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | |
Փոստային դասիչ | 4884 | |
| ||
Յունգաբերրա (անգլ.՝ Yungaburra), քաղաք, որը գտնվում է ավստրալիական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Քաղաքի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմել է 1106 մարդ։ Քաղաքը գտնվում է Թեյբլենդս մարզի կազմում, որի բնակչությունը կազմում է 45.300 մարդ (2008 թվականի տվյալներով)։
Տեղանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունգաբերրա անվանումը ծագում է բնիկների janggaburru բառից, ինչը տեղական Ֆլինդրեսիա (Flindersia bourjotiana) բույսի անվանումն է[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունգաբերրան գտնվում է Ատերտոն սարահարթի վրա, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Ատերտոնից 13 կմ դեպի հյուսիս և մարզկենտրոն Քերնս քաղաքից 67 կմ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև եվրոպացիների գալը ապագա քաղաքի մերձակայքում ապրում էին Ավստրալիայի աբորիգենների մոտավորապես 60 տարբեր խմբեր, այդ թվում նաև` իդինժի և նգաջանջի ժողովուրդները։
1880-ական թվականների սկզբին գրեթե ապագա Յունգաբերայի չափ տարածք, որը կոչվում էր Ալլումբա, օգտագործվում է հանքափորների համար որպես գիշերակացի վայր, որոնք ճանապարհորդում էին ափից դեպի արևմուտք։ 1886 թվականին տարածքն ուսումնասիրվել է, և 1891 թվականինն այստեղ են եկել առաջին նորաբնակները։
1910 թվականին քաղաքի միջով անցկացվել է երկաթուղային կայարան, և քաղաքը վերանվանվել է Յունգաբերրա` Ալլումբա անունով այլ քաղաքի հետ չշփոթելու համար։
1911 թվականին բնիկների թվաքանակն ամբողջ բնակչության թվից, որոնք գոյություն են ունեցել մինչև եվրոպացիների գալը, կրճատվել է` դառնալով 20 %։ Դա կապված է եղել հաճախակի հիվանդությունների, եվրոպացիների հետ հակամարտությունների և իրենց բնակության միջավայրը կորցնելու հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC33259
- ↑ Yungaburra // QuickStats — ABS.
- ↑ Dixon, Robert M. W. (1991). Words of Our Country: Stories, place names and vocabulary in Yidiny, the Aboriginal language of the Cairns-Yarrabam region (PDF). University of Queensland Press. էջ 25. ISBN 0 7022 2360 3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունգաբերրա» հոդվածին։ |
|