Յունգաբերրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Yungaburra.JPG
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ711 մետր
Բնակչություն1239 մարդ (օգոստոսի 9, 2016)[1]
Փոստային ինդեքսներ4884
##Յունգաբերրա (Ավստրալիա)
Red pog.png

Յունգաբերրա (անգլ.՝ Yungaburra), քաղաք, որը գտնվում է ավստրալական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Քաղաքի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմել է 1106 մարդ։ Քաղաքը գտնվում է Թեյբլենդս մարզի կազմում, որի բնակչությունը կազմում է 45.300 մարդ (2008 թվականի տվյալներով)։

Տեղանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգաբերրա անվանումը ծագում է բնիկների janggaburru բառից, ինչը տեղական Ֆլինդրեսիա (Flindersia bourjotiana) բույսի անվանումն է[2]։

Մարզի դիրքը

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգաբերրան գտնվում է Ատերտոն սարահարթի վրա, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Ատերտոնից 13 կմ դեպի հյուսիս և մարզկենտրոն Քերնս քաղաքից 67 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպացիների գալը ապագա քաղաքի մերձակայքում ապրում էին Ավստրալիայի աբորիգենների մոտավորապես 60 տարբեր խմբեր, այդ թվում նաև` իդինժի և նգաջանջի ժողովուրդները։

1880-ական թվականների սկզբին գրեթե ապագա Յունգաբերայի չափ տարածք, որը կոչվում էր Ալլումբա, օգտագործվում է հանքափորների համար որպես գիշերակացի վայր, որոնք ճանապարհորդում էին ափից դեպի արևմուտք։ 1886 թվականին տարածքն ուսումնասիրվել է, և 1891 թվականինն այստեղ են եկել առաջին նորաբնակները։

1910 թվականին քաղաքի միջով անցկացվել է երկաթուղային կայարան, և քաղաքը վերանվանվել է Յունգաբերրա` Ալլումբա անունով այլ քաղաքի հետ չշփոթելու համար։

1911 թվականին բնիկների թվաքանակն ամբողջ բնակչության թվից, որոնք գոյություն են ունեցել մինչև եվրոպացիների գալը, կրճատվել է` դառնալով 20 %։ Դա կապված է եղել հաճախակի հիվանդությունների, եվրոպացիների հետ հակամարտությունների և իրենց բնակության միջավայրը կորցնելու հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]