Յուլիա Համբուրգ
Յուլիա Համբուրգ գերմ.՝ Julia Willie Hamburg | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Landtag of Lower Saxony? |
Կուսակցություն | Միություն 90/Կանաչներ |
Անդամություն | Third Weil cabinet? |
Կայք | julia-hamburg.de |
Julia Willie Hamburg Վիքիպահեստում |
Յուլիա Վիլլի Համբուրգ (անգլ.՝ Julia Willie Hamburg, հունիսի 26, 1986, Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][2]), գերմանացի քաղաքական գործիչ, Alliance 90/The Greens խմբից, զբաղեցրել է Ներքին Սաքսոնիայի նախարար-նախագահի և կրթության, մշակույթի պետական նախարարի պաշտոնները։ Մինչ այդ նա աշխատել է Ներքին Սաքսոնիայի նահանգային խորհրդում որպես կուսակցության խմբի ղեկավար։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և Հաննովերում, կրթություն է ստացել Համբուրգի Գյոթինգենի համալսարանում, ուսանել է քաղաքագիտություն, գերմանական բանասիրություն և փիլիսոփայություն։ Նա ուսումն ավարտել է առանց դիպլոմի[1]։
Քաղաքական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբուրգը 2007 թվականին միացել է կանաչներին և մեկ տարի անց դարձել է կուսակցության երիտասարդական թևի խոսնակը Ներքին Սաքսոնիա նահանգում[3]։2011 թվականին նա նահանգում դարձել է կուսակցության ղեկավարի տեղակալ[1]։ 2013 թվականի հունվարի ընտրություններում ընտրվել է Լանդտագի[1][2] անդամ՝ որպես ամենաերիտասարդ անդամ[3], իսկ հաջորդ ամիս Յան Հուդի հետ ընտրվել է միացյալ պետական կուսակցության ղեկավար[4]։ Կուսակցական պաշտոնից հեռացավ մեկ տարի անց[1] հղիության հետ կապված առողջական խնդիրների պատճառով։ 2014 թվականի հուլիսին[5][6] նա իր տեղը վերականգնեց Լանդտագում։ 2020 թվականի մարտին նա ընտրվել է Լանդտագում, որպեսզի գլխավորի իր կուսակցության պատվիրակությունը՝ որպես ընդդիմության առաջնորդ[2][3]։
Կարիերան պետական կառավարման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունվարին Կանաչները Համբուրգին և Քրիստիան Մեյերին հայտարարեցին իրենց գլխավոր թեկնածուներ 2022 թվականի հոկտեմբերին[6][7] կայանալիք նահանգային ընտրություններում։ Նրա նախընտրական պաստառների վրա նահանգի անվանումը սխալ հրապարակվեց[3][8]։ Ընտրություններում տեղեր ձեռք բերելուց հետո Կանաչները կառավարություն ձևավորեցին սոցիալ-դեմոկրատների հետ կուալիցիայում[9]։
Որպես Բունդեսրատում նահանգի ներկայացուցիչներից մեկը՝ Համբուրգը ծառայել է կրթության կոմիտեում։ Նա նաև Լեհաստանի սենատի[10] հետ համագործակցությամբ ստեղծված Գերմանա-լեհական բարեկամության խմբի անդամ է։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Volkswagen, դիտորդ խմբի նախկին անդամ (2022)[11]
- FC St. Pauli, անդամ[12]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբուրգն ապրում է Հանովերում իր զուգընկերոջ հետ, նրանք ունեն երկու երեխա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Julia Wille Hamburg» (գերմաներեն). Fraktion Grüne im Landtag Niedersachsen. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Julia Willie Hamburg: Bündnis 90/Die Grünen» (գերմաներեն). Landtag Niedersachsen. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Xenia Pfeifer (2022 թ․ սեպտեմբերի 1). «Freund, Kinder, Hobbys: Was über die Grünen-Politikerin Julia Hamburg bekannt ist». Kreiszeitung (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Die Grünen haben eine neue Landesvorsitzende» (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. 2013 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Grüne: Freude über die Rückkehr von Julia Willie Hamburg» (press release) (գերմաներեն). Fraktion Grüne im Landtag Niedersachsen. 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 Lars Laue (2022 թ․ սեպտեմբերի 17). «Julia Hamburg (Grüne) radelt nach Krankheit Richtung Regierungsamt». Neue Osnabrücker Zeitung (գերմաներեն).
- ↑ «Landtagswahl: Hamburg und Meyer bilden Spitzenduo der Grünen» (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. 2022 թ․ հունվարի 19. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Grüne starten mit Missgeschick in Landtagswahlkampf» (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. 2022 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Peter Fahrenholz (2022 թ․ հոկտեմբերի 26). «Niedersachsen: in Windeseile zu Rot-Grün». Süddeutsche Zeitung (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Julia Hamburg Bundesrat.
- ↑ Dirk Fisser (1 November 2022), Grüne Kultusministerin Hamburg soll für Niedersachsen in den VW-Aufsichtsrat Neue Osnabrücker Zeitung.
- ↑ Xenia Pfeifer (19 October 2022), Freund, Kinder, Werdegang: Das wissen wir über Grünen-Politikerin Julia Hamburg Hessische/Niedersächsische Allgemeine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Julia Hamburg կատեգորիայում։ |