Բունդեսրատ
Բունդեսրատ գերմ.՝ Bundesrat և գերմ.՝ Deutscher Bundesrat | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | խորհրդարանի վերին պալատ և constitutional institution? |
Պատմություն | |
Հիմնադրված | մայիսի 23, 1949 |
Մանուել Շվեզիգ[1] | |
Նստատեղեր | 69 |
bundesrat.de(գերմ.)(ֆր.)(անգլ.) |
Բունդեսրատ (գերմ.՝ Bundesrat, բառացի՝ դաշնային խորհուրդ[2]), Գերմանիայի Դաշնային Հանրապետության հինգ մշտապես գործող սահմանադրական մարմիններից մեկը[3]։ Բունդեսրատը դաշնային մակարդակի մարմին է, ներկայացնում է հողերի շահերը և գործում է Դաշնային նախագահի, Բունդեսթագի, Դաշնային կառավարության և Դաշնային Սահմանադրական դատարանի կողքին: Բունդեսրատը նաև դաշնային օրենսդիր մարմին է, որը ղեկավարում է Դաշնային կառավարությունը:
Կազմված է հողային կառավարությունների անդամներից, որոնք ներկայացնում են Գերմանիայի 16 հողերը։ Սահմանում ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի. Դաշնային մակարդակում մարզերի ներկայացուցչություն: Այն սովորաբար համարվում է խորհրդարանի վերին պալատը, չնայած այն պաշտոնապես այդպիսին չէ (Սահմանադրության համաձայն, Գերմանիայում միապալատ խորհրդարանը Բունդեսթագն է) և առանձին օրենսդիր մարմին է, որը դե ֆակտո կատարում է վերին պալատի դերը որոշակի մի շարք հարցերի վերաբերյալ օրենքներ ընդունելիս: Հիմնադրվել է 1949 թվականի մայիսի 23-ին։
Բունդեսրատում իրենց ներկայացուցիչների միջոցով հողերը մասնակցում են ֆեդերացիայի մակարդակով օրենսդիր և գործադիր գործունեությանը, ինչպես նաև Եվրամիության գործերին[4]։ Այսպիսով, բունդեսրատը գերմանական ֆեդերալիզմի տարր է։
Ֆեդերացիայի մակարդակով և հողերում քաղաքական ուժերի տարբեր դասավորվածության դեպքում բունդեսրատը կարող է դառնալ քաղաքական հակակշիռ և դրանով իսկ ընդդիմության գործիք։ Բայց նույնիսկ առանց ընդդիմության մասնակցության, նա հաճախ խոչընդոտում է Բունդեսթագին օրինագծերի անցկացման հարցում, որոնք հատկապես վատթարացնում են հողերի իրավական կարգավիճակը, քանի որ բունդեսրատում ընդունված է իր հողի շահերը վեր դասել կուսակցական գծից։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին հիմնադրվելուց հետո և բունդեսթագը, և բունդեսրատը տեղակայվել են Բոննի ֆեդերացիայի տանը. ավելի վաղ՝ 1948-1949 թվականներին, այս շենքում աշխատել է խորհրդարանական խորհուրդը, որը մշակել և ընդունել է ԳԴՀ Հիմնական օրենքը։ 2000 թվականի օգոստոսի 1-ին բունդեսրատի Բեռլին տեղափոխվելուց հետո այդ շենքում մնացել է օրենսդիր մարմնի ներկայացուցչությունը և տարին մի քանի անգամ այնտեղ իրենց նիստերն են անցկացնում բունդեսրատի առանձին կոմիտեները։
Բեռլինում բունդեսրատը նստում է Լայպցիգի փողոցում գտնվող պրուսական լանդտագի վերին պալատի նախկին շենքում[3]։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունդեսրատը ձևավորվում է հողերի կառավարությունների ներկայացուցիչներից (Բրեմենի, Բեռլինի և Համբուրգի դեպքում՝ բուրգոմիստրներից և սենատորներից)։ Բունդեսրատին ուղարկված ներկայացուցիչները շարունակում են իրենց պարտականությունները կատարել հողային կառավարություններում՝ փաստացի համատեղելով երկու պաշտոն։ Չնայած պատվիրակների լիազորությունների ժամկետը օրենսդրորեն սահմանափակված չէ, հողերի ներկայացուցիչների ռոտացիան տեղի է ունենում կանոնավոր կերպով՝ համապատասխան լանդտագի ընտրություններից հետո[4]։
1949-ում բունդեսրատի հիմնադրման ժամանակ յուրաքանչյուր երկիր նոր ներկայացուցչական մարմնում ստացավ 3-ից 6 տեղ՝ կախված բնակչությունից: Բայց նախկին ԳԴՀ-ի հինգ նոր հողերի միացման դեպքում ուժերի հավասարակշռությունն անխուսափելիորեն կտեղափոխվեր դեպի փոքր հողեր։ Չորս ամենամեծ հողերի որոշիչ նշանակությունը պահպանելու համար (ունենալով ձայների մեկ երրորդը, նրանք կարող են արգելափակել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ցանկացած փորձ), Գերմանիայի միավորման պայմանագրի հիման վրա փոփոխություններ են կատարվել հիմնական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում և ներկայումս բունդեսրատում տեղերը բաշխվում են հետևյալ կերպ․
Բնակչության թվաքանակ | Նահանգներ | Բունդեսրատում տեղերի քանակ |
---|---|---|
Մինչև երկու միլիոն | Բրեմեն, Համբուրգ, Սաար, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա | 3 |
Երկուսից վեց միլիոն | Բեռլին, Բրանդենբուրգ, Ռայնլանդ-Պֆալց, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ, Շլեզվիգ-Հոլշտայն, Թյուրինգիա | 4 |
Վեցից յոթ միլիոն | Հեսսեն | 5 |
Ավելի քան յոթ միլիոն | Բավարիա, Բադեն-Վյուրթեմբերգ, Ստորին Սաքսոնիա, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա | 6 |
Պատվիրակությունը, որպես կանոն, ղեկավարում է երկրի կառավարության նախագահը։ Մեկ երկրի ձայները կարող են տրվել միայն համաձայնեցված:
Բունդեսրատի անդամներն իրենց պարտականությունների կատարման համար դրամական վարձատրություն չեն ստանում, սակայն նրանց փոխհատուցվում են ծառայողական ծախսերը՝ օրապահիկը և ճանապարհածախսը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրաքանչյուր տարի հողերի վարչապետներից ընտրվում է նոր նախագահ: 1950 թվականի օգոստոսի 30-ին Քյոնիգշտեյնում հողային կառավարությունների ղեկավարները որոշեցին նախագահող հողի ռոտացիայի կարգը. այն փոխվում է ամեն տարի՝ սկսած ամենաբնակեցվածից՝ բնակչության նվազման կարգով։ Այս կարգը բազմիցս փոխվել է՝ և հողերի բնակչության տատանումների պատճառով, և 1990 թվականին Գերմանիայի միավորումից հետո։ Նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնում է նոյեմբերի 1-ին: Բունդեսրատի նախագահը կարող է փոխարինել դաշնային նախագահին, եթե վերջինս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները[4],
- 2 Բունդեսրատի նախագահի տեղակալներ (Vizepräsident)[5],
- Մշտական խորհուրդը (Ständige Beirat) ներառում էր յուրաքանչյուր երկրից մեկ ներկայացուցիչ[6],
- Միավորված կոմիտե (Gemeinsamer Ausschuss) (համատեղ Բունդեսթագի հետ),
- Բունդեսրատի քարտուղարություն (Sekretariat der Bundesrat)[7], նշանակվել է բունդեսրատի տնօրեն,
- Հանձնաժողովների բաժին,
- Առանձին հանձնաժողովների գրասենյակներմ,
- Խորհրդարանական բաժին (Parlamentsabteilung),
- Բունդեսրատի նախագահի գրասենյակ (Präsidialbüro),
- Կենտրոնական բաժին[8] (Zentralabteilung)։
- Հանձնաժողովների բաժին,
Իրավասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունդեսթագի կողմից քննարկվող բոլոր օրինագծերը նույնպես ուղարկվում են բունդեսրատ: Օրինագիծը չի կարող ընդունվել առանց բունդեսրատի հաստատման, եթե այն վերաբերում է հարկադրման և բյուջետային քաղաքականության, հողերի տարածքի և սահմանների, տարածաշրջանային մակարդակում իշխանության կազմակերպման կամ Հիմնական օրենքով հողերի իրավասությանը վերապահված այլ հարցերի: Մյուս օրինագծերը բունդեսրատը կարող է բողոքարկել, որից հետո օրինագիծը պետք է կրկին քննարկվի խորհրդարանի կողմից[4]։
Հանձնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունդեսրատում մշտական հիմունքներով գործում է 16 հանձնաժողով․
- ագրարային քաղաքականության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Agrarpolitik und Verbraucherschutz),
- ներքին գործերի կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Innere Angelegenheiten),
- Եվրամիության հարցերի կումիտե (գերմ.՝ Ausschuss für Fragen der Europäischen Union),
- կանանց և երիտասարդության հարցերի հանձնաժողով (գերմ.՝ Ausschuss für Frauen und Jugend),
- քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության կառավարման և հողաշինարարության կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Städtebau, Wohnungswesen und Raumordnung),
- առողջապահության հարցերի կոմիտե (գերմ.՝ Gesundheitsausschuss),
- մշակույթի կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Kulturfragen),
- պաշտպանության հարցերով կոմիտեն (գերմ.՝ Ausschuss für Verteidigung),
- շրջակա միջավայրի, բնության պաշտպանության և ատոմային ռեակտորների անվտանգության կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Umwelt, Naturschutz und Reaktorsicherheit),
- ընտանիքի և տարեցների հարցերի հանձնաժողով (գերմ.՝ Ausschuss für Familie und Senioren),
- արտաքին գործերի կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Auswärtige Angelegenheiten),
- աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտե (գերմ.՝ Ausschuss für Arbeit und Sozialpolitik),
- տրանսպորտային կոմիտե (գերմ.՝ Verkehrsausschuss),
- ֆինանսական կոմիտե (գերմ.՝ Finanzausschuss),
- իրավաբանական կոմիտե (գերմ.՝ Rechtsausschuss),
- տնտեսական կոմիտե (գերմ.՝ Wirtschaftsausschuss)։
Բունդեսրատ մուտք գործող բոլոր փաստաթղթերի նախագծերը նախ պետք է անցնեն համապատասխան կոմիտեի միջոցով և միայն կոմիտեի կողմից հաստատվելուց հետո քվեարկության դրվեն ամբողջ բունդեսրատի լիագումար նիստում: Ընդ որում, հանձնաժողովի ներքին քվեարկության ժամանակ յուրաքանչյուր երկիր ունի միայն մեկ ձայն, իսկ ձայների հավասարության դեպքում փաստաթղթի նախագիծը համարվում է մերժված:
Կոալիցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունդեսրատի ձևավորման առանձնահատկությունների պատճառով նրա կուսակցական կազմը արտացոլում է ուժերի դասավորությունը լանդտագներում և, համապատասխանաբար, հողային կառավարություններում:
Կոալիցիա | Նահանգներ | Թվաքանակ |
---|---|---|
ԳՍԴԿ-ՔԴՄ | Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Ստորին Սաքսոնիա | 9 |
Կանաչներ-ՔԴՄ | Բադեն-Վյուրթեմբերգ | 6 |
ՔԴՄ-ԱԴԿ | Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա | 6 |
ՔՍՄ-Ազատ ընտրողներ | Բավարիա | 6 |
ՔԴՄ-Կանաչներ | Հեսսեն | 5 |
Ձախ-ԳՍԴԿ-Կանաչներ | Թյուրինգիա | 4 |
ԳՍԴԿ-Կանաչներ-ԱԴԿ | Ռայնլանդ-Պֆալց | 4 |
ԳՍԴԿ-Ձախ-Կանաչներ | Բեռլին | 4 |
ԳՍԴԿ-ՔԴՄ-Կանաչներ | Բրանդենբուրգ | 4 |
ՔԴՄ-Կանաչներ-ԱԴԿ | Շլեզվիգ-Հոլշտեյն | 4 |
ՔԴՄ-Կանաչներ-ԳՍԴԿ | Սաքսոնիա | 4 |
ՔԴՄ-ԳՍԴԿ-ԱԴԿ | Սաքսոնիա-Անհալթ | 4 |
ԳՍԴԿ-Կանաչներ | Համբուրգ | 3 |
ԳՍԴԿ-Կանաչներ-Ձախ | Բրեմեն | 3 |
ՔԴՄ-ԳՍԴԿ | Սաար | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bundesrat.de/DE/bundesrat/praesidium/bisher/bisher-node.html
- ↑ бундесрат, -а. Կաղապար:Книга:Прописная или строчная
- ↑ 3,0 3,1 д-р Конрад Ройтер (2009-05-27). «Бундесрат и федеративное государство» (PDF) (ռուսերեն). Берлин: Директор Бундесрата. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014-08-02-ին. Վերցված է 2017-04-21-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 БРЭ, 2006
- ↑ «Präsident und Präsidium». Արխիվացված է օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-05-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Der Ständige Beirat». Արխիվացված է օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sekretariat des Bundesrates». Արխիվացված է օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Организационный план Секретариата Бундесрата» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 686—748. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բունդեսրատ» հոդվածին։ |
|