Յոզեֆ Կուդելկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոզեֆ Կուդելկա (չեխ․՝ Josef Koudelka, հունվարի 10, 1938(1938-01-10)[1][2][3][…], Boskovice[4][5][6][…]), լուսանկարիչ, վավերագրական լուսանկարչության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Կուդելկան ծնվել է 1938 թվականին Հարավային Մորավիայի շրջանի Բոսկովիցե (մոտ 10000 բնակչություն) գյուղում։ Սովորել է Պրահայի տեխնիկական համալսարանում, որտեղ 1961 թվականին ստացել է դիպլոմ[7][8]։ 1961 - 1967 թվականներին աշխատել է Պրահայում և Բրատիսլավայում որպես ավիաինժեներ։ 1967 թվականը շրջադարձային էր. Կրակովի Դոմինիկյան վանքում կազմակերպվեց նախորդ տարիների ընթացքում կուտակված աշխատանքների ցուցահանդես, և Կուդելկան ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Գալիս է 10-ամյա «գնչուական շրջան», որի շնորհիվ Յոզեֆը հայտնի դարձավ։ Այս շրջանի արդյունքը դարձավ «Գնչուներ» գիրքը (1975 թվական)։ 1968 թվականի օգոստոսի 21-ը գրավեց «Պրահայի գարնան» ավարտը, երբ Պրահայի փողոցներում հայտնվեցին Վարշավյան պայմանագրի անդամ պետությունների տանկերը[9]։ Այս պահը նկատել է հայտնի Մագնում ֆոտոգործակալության աշխատակից Յան Բերին, ում ապշեցրել է լուսանկարչի անվախությունը։ 1971 թվականից նա Մադնումի աշխատակից է, որտեղ համագործակցում է Անրի Կարտիե Բրեսոնի հետ, ում հետ նրանք հետագայում մտերիմ ընկերներ են դառնում։ 1980 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա և ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն։ 1980 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա և ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն։ 1994 թվականին մասնակցել է Թեո Անգելոպուլոսի «Ուլիսեսի հայացքը» ֆիլմի նկարահանումներին։ Եվ մինչ օրս Յոզեֆ Կուդելկան մնում է ակտիվ լուսանկարիչ, ով ճանապարհորդում է տարբեր երկրներ և արտացոլում նրանց իրականությունը[10][11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Կապա ոսկե մեդալ (1969)
  • Պրիքս Նադար (1978)
  • Լուսանկարչության Ազգային Գրան Պրի
  • Քարտ Բրեսոնի մրցանակ
  • Հասելբլադ մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնչուներ» (1975)
  • «Վտարանդիներ» (1988)
  • «սև եռանկյունի» (1994)
  • «Քաոս» (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RKDartists (նիդերլ.)
  2. Blumberg N. Encyclopædia Britannica
  3. Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 Artists + Artworks
  7. «Ontdek fotograaf Josef Koudelka». rkd.nl (հոլանդերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  8. «Josef Koudelka». The Museum of Modern Art (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Text "MoMA" ignored (օգնություն)
  9. «Libris katalogisering». Libris katalogisering (շվեդերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  10. «Josef Koudelka». cs.isabart.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Text "abart" ignored (օգնություն)
  11. «Magnum Photos Photographer Profile». pro.magnumphotos.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]