Յապեևի փողոց (Կազան)
Արտաքին տեսք
Յապեևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կազան, 1-ին ոստիկանական տեղամաս և Վախիտովսկի շրջան |
Երկարություն | 745 ± 1 մետր |
Փոստային ինդեքս | 420111 |
Յապեևի փողոց (թաթ.՝ Япеев урамы), փողոց Կազանի պատմական կենտրոնում` Վախիտովսկի շրջանում։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յապեևի փողոցը սկսվում է Ձերժինսկու փողոցի խաչմերուկից, անցնում հարավից հյուսիս և ավարտվում է Ֆեդոսևսկի փողոցի խաչմերուկում։ Փողոցը հատվում է Կարլ Մարքսի, Բոլշայա Կրասնայա, Բեխտերևի և Նագորնայի փողոցների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին Պոպերեչնո-Կազանսկայա փողոցը վերանվանվել է Կրասնի` խորհրդային կուսակցական առաջնորդ Լեոնիդ Կրասինի պատվին։ 1997 թվականին այն վերանվանվել է Յապեևի փողոց[1]` Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարար (1954-1978 թթ.), գեներալ-լեյտենանտ Սալիխ Յապեևի պատվին։
Շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոստիկանության թիվ 16 դեպարտամենտ, Յապեև, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Կազանի բաժին
- Թիվ 39 միջնակարգ դպրոց` անգլերենի խորացված ուսուցմամբ
- Հանրապետական կլինիկական օնկոլոգիական կենտրոն
- Հետաքննչական մեկուսարան 1
Մշակութային ժառանգության օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յապեև 15, Լև Տոլստոյի տուն-թանգարան[2][3]
- Յապեև 2, Մակարիա եկեղեցի, 19-րդ դար[4]
- Յապեև 13, Չեքմարյովի-Վիլկենի տուն, 1777 թ.[5]
- Յապեև 14, Մանույլովի գիմնազիայի շենք, 1911 թ.[6]
- Յապեև 9, Դիխաչյովների տուն, 1834 թ., ճարտարապետ` Պ. Գ. Պյանտիցկի[7]
- Յապեև 6, Ծովակալության գրասենյակի շենք, 1774 թ., ճարտարապետ` Վասիլի Կաֆտիրև[8]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բնակելի տուն, Յապեև 8
-
Դպրոց №39, Յապեև 11
-
Մանույլովի գիմնազիայի շենք (1911), Յապեև 14
-
Հետաքննչական մեկուսարան, Յապեև 16
-
Յապեևի փողոց
-
Յապեև 18
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ До 1997 года ул. Красина. Переименована постановлением Главы администрации от 22.12.1997 № 2517
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327, прил.2 от 30.08.1960(չաշխատող հղում)
- ↑ «Музей Л. Н. Толстого». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Постановление Совета Министров Татарской ССР № 320 от 27.07.1987(չաշխատող հղում)
- ↑ «Постановление Совета Министров Татарской ССР № 320 от 27.07.1987». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Постановление Совета Министров Татарской ССР № 320 от 27.07.1987». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995 Արխիվացված 2014-02-02 Wayback Machine