Յապեևի փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յապեևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿազան, 1-ին ոստիկանական տեղամաս և Վախիտովսկի շրջան
Երկարություն745 ± 1 մետր
Փոստային ինդեքս420111

Յապեևի փողոց (թաթ.՝ Япеев урамы), փողոց Կազանի պատմական կենտրոնում` Վախիտովսկի շրջանում։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յապեևի փողոցը սկսվում է Ձերժինսկու փողոցի խաչմերուկից, անցնում հարավից հյուսիս և ավարտվում է Ֆեդոսևսկի փողոցի խաչմերուկում։ Փողոցը հատվում է Կարլ Մարքսի, Բոլշայա Կրասնայա, Բեխտերևի և Նագորնայի փողոցների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին Պոպերեչնո-Կազանսկայա փողոցը վերանվանվել է Կրասնի` խորհրդային կուսակցական առաջնորդ Լեոնիդ Կրասինի պատվին։ 1997 թվականին այն վերանվանվել է Յապեևի փողոց[1]` Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարար (1954-1978 թթ.), գեներալ-լեյտենանտ Սալիխ Յապեևի պատվին։

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոստիկանության թիվ 16 դեպարտամենտ, Յապեև, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Կազանի բաժին
  • Թիվ 39 միջնակարգ դպրոց` անգլերենի խորացված ուսուցմամբ
  • Հանրապետական կլինիկական օնկոլոգիական կենտրոն
  • Հետաքննչական մեկուսարան 1

Մշակութային ժառանգության օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յապեև 15, Լև Տոլստոյի տուն-թանգարան[2][3]
  • Յապեև 2, Մակարիա եկեղեցի, 19-րդ դար[4]
  • Յապեև 13, Չեքմարյովի-Վիլկենի տուն, 1777 թ.[5]
  • Յապեև 14, Մանույլովի գիմնազիայի շենք, 1911 թ.[6]
  • Յապեև 9, Դիխաչյովների տուն, 1834 թ., ճարտարապետ` Պ. Գ. Պյանտիցկի[7]
  • Յապեև 6, Ծովակալության գրասենյակի շենք, 1774 թ., ճարտարապետ` Վասիլի Կաֆտիրև[8]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]