Jump to content

Յանե Սանդանսկու անվան սպորտային համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանե Սանդանսկու անվան սպորտային համալիր
Спортскиот центар "Јане Сандански"
Տեսակսպորտային համալիր
Մարզաձևբազմաֆունկցիոնալ
ՏեղագրությունՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա, Սկոպյե
ԵրկիրՄակեդոնիայի Հանրապետություն
Հիմնադրված1980-ականներ
Անվանված էՅանե Սանդանսկի
Բացված2014 թվականին (վերաբացում)
Փակվածփետրվարի 15, 2013
ՍեփականատերAerodrom Municipality?
Տարողություն6500
Տնային թիմKK MZT Skopje? և RK Vardar?
Կայքscjanesandanski.mk
Քարտեզ
Քարտեզ
 Jane Sandanski Arena Վիքիպահեստում

«Յանե Սանդանսկի» սպորտային համալիր (մակեդոներեն՝ Спортскиот центар "Јане Сандански"), ժամանակակից սպորտային համալիր, որը գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։ Արենան կարող է տեղավորել մինչև 6500 հանդիսականի։ Անվանվել է ի պատիվ մակեդոնացի հեղափոխական և ազգային ազատագրական շարժման գործիչ Յանե Սանդանսկու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվում է այն մասին, որ նախատեսվում է ապամոնտաժել սպորտային համալիրի նախկին շենքը՝ փոխարենը կառուցելով նոր մարզադաշտ, որը կանվանվի Յանե Սանդանսկու անունով։ 2013 թվականի փետրվարի 14-ին՝ ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ, անցկացվում է վերջին սպորտային հանդիպումը հին համալիրում։ Հենց հաջորդ օրը սպորտային համալիրի շենքը պաշտոնապես փակվում է, իսկ որոշ ժամանակ անց՝ գրեթե հիմնովին քանդվում։

Որպես նորագույն տեխնոլոգիներով զինված սպորտային արենա այն վերաբացվում է շուրջ մեկ տարի անց՝ 2014 թվականի օգոստոսին[1]։ Վերակառուցողական աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնում ռուսաստանցի գործարար Սերգեյ Սամսոնենկոն։ Նոր արենան կառուցվում է «Ռուսաստան» չորս աստղանի հյուրանոցի հարևանությամբ։ 2015 թվականի սեպտեմբերին արևմտյան և արևելյան տրիբունալները ավելացվել են 500 նստատեղերով։ Ներկայումս այն մի քանի սպորտային ակումբների տնային մարզադաշտն է։

Այն համալրված է ֆիթնեսի և աերոբիկայի կենտրոններով, թենիսի կորտերով, մանկական խաղահրապարակով և բացառիկ «Hummel» սպորտային խանութով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Յանե Սանդանսկու» անվան սպորտային համալիրը վերակառուցվել ու վերաբացվել է». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին.