Յանե Սանդանսկու անվան սպորտային համալիր
| Տեսակ | սպորտային համալիր |
|---|---|
| Մարզաձև | բազմաֆունկցիոնալ |
| Տեղագրություն | |
| Երկիր | Մակեդոնիայի Հանրապետություն |
| Հիմնադրված | 1980-ականներ |
| Անվանված է | Յանե Սանդանսկի |
| Բացված | 2014 թվականին (վերաբացում) |
| Փակված | փետրվարի 15, 2013 |
| Սեփականատեր | Aerodrom Municipality? |
| Տարողություն | 6500 |
| Տնային թիմ | KK MZT Skopje? և RK Vardar? |
| Կայք | scjanesandanski.mk |
![]() | |
| |
«Յանե Սանդանսկի» սպորտային համալիր (մակեդոներեն՝ Спортскиот центар "Јане Сандански"), ժամանակակից սպորտային համալիր, որը գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։ Արենան կարող է տեղավորել մինչև 6500 հանդիսականի։ Անվանվել է ի պատիվ մակեդոնացի հեղափոխական և ազգային ազատագրական շարժման գործիչ Յանե Սանդանսկու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվում է այն մասին, որ նախատեսվում է ապամոնտաժել սպորտային համալիրի նախկին շենքը՝ փոխարենը կառուցելով նոր մարզադաշտ, որը կանվանվի Յանե Սանդանսկու անունով։ 2013 թվականի փետրվարի 14-ին՝ ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ, անցկացվում է վերջին սպորտային հանդիպումը հին համալիրում։ Հենց հաջորդ օրը սպորտային համալիրի շենքը պաշտոնապես փակվում է, իսկ որոշ ժամանակ անց՝ գրեթե հիմնովին քանդվում։
Որպես նորագույն տեխնոլոգիներով զինված սպորտային արենա այն վերաբացվում է շուրջ մեկ տարի անց՝ 2014 թվականի օգոստոսին[1]։ Վերակառուցողական աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնում ռուսաստանցի գործարար Սերգեյ Սամսոնենկոն։ Նոր արենան կառուցվում է «Ռուսաստան» չորս աստղանի հյուրանոցի հարևանությամբ։ 2015 թվականի սեպտեմբերին արևմտյան և արևելյան տրիբունալները ավելացվել են 500 նստատեղերով։ Ներկայումս այն մի քանի սպորտային ակումբների տնային մարզադաշտն է։
Այն համալրված է ֆիթնեսի և աերոբիկայի կենտրոններով, թենիսի կորտերով, մանկական խաղահրապարակով և բացառիկ «Hummel» սպորտային խանութով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Յանե Սանդանսկու» անվան սպորտային համալիրը վերակառուցվել ու վերաբացվել է». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին.

