Jump to content

Յանա Զինկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Զինկևիչ
 
Կուսակցություն՝ Եվրոպական համերաշխություն
Կրթություն՝ Dnipro State Medical University?
Մասնագիտություն՝ բժիշկ, քաղաքական գործիչ և ռազմական բժիշկ
Ծննդյան օր հուլիսի 2, 1995(1995-07-02) (29 տարեկան)
Ծննդավայր Ռովնո, Ռովնոյի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ

Յանա Վադիմովնա Զինկևիչ (ուկրաիներեն՝ Яна Вадимівна Зінкевич;հուլիսի 2, 1995(1995-07-02), Ռովնո, Ռովնոյի մարզ, Ուկրաինա ), ուկրաինացի կամավոր-պարամեդիկ։ Ուկրաինայի արևելքում պատերազմի ժամանակ Ուկրաինական կամավորական բանակի (նախկինում՝ «Աջ սեկտորի» կամավորական Ուկրաինական կորպուս) մարտիկների բժշկական վարչության և վերականգնման ղեկավար։ «Հոսպիտալներ» բժշկական գումարտակի հրամանատար[2]։

Հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլի ընթացքում՝ սկսած 2014 թվականից, առաջնագծից անձամբ դուրս է բերել և փրկել ավելի քան 200 վիրավոր ուկրաինացի զինվորների[3]։ Ստեղծել և մինչ օրս ղեկավարում է «Հոսպիտալներ» բժշկական գումարտակը, որը ստեղծման օրվանից առաջնագծից փրկել է ավելի քան 2700 վիրավոր ուկրաինացի զինվորների և քաղաքացիական անձանց[3]։

Վիրահատություններից և վերականգնումից հետո տեղաշարժվում է անվասայլակով։

Ուկրաինայի Գերագույն ռադայի IX գումարման պատգամավոր[4]։ 2023 թվականին ընդգրկվել է Time 100 Next ամենամյա վարկանիշային աղյուսակում, որը սահմանում է ամենաազդեցիկ մարդկանց, ովքեր փոխում են աշխարհի ապագան[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Զինկևիչը ծնվել է 1995 թվականի հուլիսի 2-ին Ռովնո քաղաքում։ Ավարտել է Ռովենի «Կոլեգիում» ուսումնադաստիարակչական համալիրը[6]։

Պատերազմից առաջ պատրաստվում էր բժշկական համալսարան ընդունվել։ 2017թվականին Յանա Զինկևիչը ընդունվել է Դնեպրի պետական բժշկական ակադեմիա[7]։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Յանան ընտրվել է «Եվրոպական Համերաշխություն կուսակցության ժողովրդական պատգամավոր։ Օգոստոսին հայտնի էր դարձել, որ Զինկևիչը կգլխավորի Գերագույն Ռադայում վետերանների գործերի նորաստեղծ հանձնաժողովը[8]։ Այնուամենայնիվ, նա ընտրվել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի IX գումարման ազգային առողջության, բժշկական օգնության և առողջության ապահովագրության հանձնաժողովի քարտուղար (2019 թվականի օգոստոսի 29-ից)[9]։ Ռազմական բժշկության հարցերով ենթակոմիտեի նախագահ։

Ճանապարհատրանսպորտային պատահար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, Դնեպր-Դոնեցկ մայրուղու վրա, «Հոսպիտալներ» բժշկական գումարտակի մեքենայով Յանա Զինկևիչը և Մաքսիմ Կորաբելևը («Ստրելկոմ»), մեքենայի անսարքության պատճառով դուրս է եկել մայրուղուց[10], որի արդյունքում այն 7 անգամ պտտվել է։ Վթարի ժամանակ Զինկևիչը ստացել է ողնաշարի ամբողջական կոտրվածք, պարապլեգիա, կողերի և անրակի կեսի կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ, հեմոպնևմոթորաքս, սրտի և թոքերի կոնտուզիա, սակայն հիվանդանոցում մի քանի ամիս անցկացնելուց հետո կարողացել է ողջ մնալ։ Վթարի հետևանքով ունի ցմահ հաշմանդամություն և տեղաշարժվում է անվասայլակով։ Մաքսիմ Կորաբելևը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել։

Պարգևներ և պատվոգրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արժանիքների համար» շքանշան (2015 թվականի դեկտեմբերի 1), «ուկրաինական պետության պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային զարգացման, աշխատանքային ծանրակշիռ նվաճումների, երկարամյա բարեխիղճ աշխատանքի գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար»[11]։
  • «Կյանքի փրկության համար» շքանշան (մարտի 16, 2016),«հերոսական արարքների, գործողությունների համար, որոնց շնորհիվ փրկվել են մարդու կյանքեր»։ Տերնոպոլի բժշկական համալսարանում տեղի է ունեցել հանրային մրցանակի առաջին մրցանակաբաշխությունը։ Վերականգնողական փուլում գտնվելու պատճառով Յանան պարգևատրվել է հեռակա կարգով։
  • «Ուկրաինայի ժողովրդական հերոս» շքանշան (2015 թվականի հունիսի 4)։ Ոչ պետական պարգևով առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 12:00-ին Կիևում՝ «Սոֆիա Կիևսկայա» արգելոցի միտրոպոլիտի տանը։ Ուկրաինացի զինվորների, բժիշկների, կամավորների շարքում նշվել է նաև Կամավորական ուկրաինական կորպուսի բժշկական ծառայության ղեկավար Յանա Զինկևիչը[12]։
  • «Ռազմական քաջության համար» հիշատակի նշան (2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր)՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության խրախուսական պարգև[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի սկզբին Յանան հայտնեց իր հղիության մասին, նա չորրորդ ամսում էր[14]։

2016 թվականի մայիսի 27-ին Յանան ամուսնացավ 27-ամյա Մաքսիմ Կորաբլևի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Դնեպրի Վորոնցովյան այգում։ Յանան որոշել է պահպանել իր ազգանունը։ Նորապսակները հարսանիքին ժամանել են ռեանիմոբիլով և Յանայի քույր ընկերների ուղեկցությամբ։

Հոկտեմբերի 31-ին Յանան դուստր է լույս աշխարհ բերել Բոգդանային, դուստրն ինքնուրույն է դաստիարակվել։ 2016 թվականի նոյեմբերին՝ երեխայի ծնվելուց մի քանի օր անց (ամուսնությունից վեց ամիս անց), Յանայի ամուսինը՝ Մաքսիմ Կորաբելևը, լքեց ընտանիքը և թողեց Յանային նորածնի հետ[4]։

2017 թվականի հունվարին, մեկ տարվա պայքարից և յոթ մերժումից հետո, Յանան, այնուամենայնիվ, ստացավ պաշտոնական ամուսնալուծություն[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
  2. «Начмед «кіборгів» Яна Зінкевич: «Чим далі триває „перемир'я", тим більше військових готові йти на Київ» // «Новини Тернопільщини», 19 листопада 2014». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 104 (օգնություն)
  3. 3,0 3,1 «Досье на депутатов новой Рады. Яна Зинкевич». nv.ua. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Яна Зінкевич: новини, біографія, фото, публікації». www.obozrevatel.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. До рейтингу Time 100 Next потрапили 4 українки
  6. «Наша випускниця Яна Зінкевич рятує українських бійців в зоні АТО». Рівненський НВК «Колегіум». 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Мрія дитинства: Волонтер Яна Зінкевич стала студенткою медичної академії Дніпра». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Відома волонтерка очолить комісію з питань ветеранів у Раді». 24 Канал. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Рада затвердила перелік, склад та керівництво усіх комітетів парламенту IX скликання. Повний список». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «Яна Зінкевич. Офіційна заява // «Сектор Правди», 9 грудня 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 29 (օգնություն)
  11. Կաղապար:Указ президента Украины
  12. «Добровольчий Корпус отримав нагороду волею українського народу // «Сектор Правди», 4 червня 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 63 (օգնություն)
  13. 15 листопада двоє перших бійців Добровольчого Українського корпусу… // «Правий сектор | місто Київ», 17 листопада 2014

    Героине «Фактов» Яне Зинкевич вручили нагрудный знак «За воинскую доблесть» // «Факты», 15 грудня 2014 Արխիվացված 2015-02-14 Wayback Machine(ռուս.)
  14. Вціліла після тяжкої аварії Зінкевич готується стати матір’ю Արխիվացված 2016-06-05 Wayback Machine // «Depo.Дніпро», 10 травня 2016
  15. «Яна Зінкевич, медик-доброволець, командир медичного батальйону «Госпітальєри»». Укринформ (ուկրաիներեն). 2018 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
1. Яна Зінкевич. Госпітальєри // «ДУК-інфо. Правий Сектор», 10 грудня 2015.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Զինկևիչ» հոդվածին։