Մուռաստե դաստակերտ
Տեսակ | manor? |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Keila parish? |
Կազմված է | Muraste manor house? |
Մուռաստե դաստակերտ (էստ․՝ Muraste mõis գերմ.՝ Morras), ազնվականական դաստակերտ Տալլինից արևմուտք՝ Էստոնիայի Հարյումաա նահանգի Հառկու շրջանի Մուռաստե գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոռռաստի (Մուռաստե) դաստեկերտը հիմնադրվել է 1620-ական թթ.։ Նրա առաջին սեփականատերն է եղել Էրիցիուս Բեկը (գերմ.՝ Ericus Beck)[1]։ Շինության աջ մասում վեր է խոյանում քառահարկ աշտարակ։
1848 թ-ից դաստակերտի սեփականատերն է եղել ծովագնաց ու հետազոտող Օտտո ֆոն Կռուզենշտերնը՝ հայտնի ծովագնաց Իվան Կռուզենշտերնի թոռը, ով 1851 թվականին հրամայեց կառուցել դաստակերտի նոր շենք, որ պահպանվել է մինչ մեր օրերը[1].։
Հետագայում դաստակերտը պատկանել է տարբեր մարդկանց, իսկ 1919 թվականին դարձել է պետական գույք։ Մինչ 1991 թվականը դաստակերտն օգտագործվել է որպես մանկապարտեզ, ինչի համար 1980-ական թվականներին կառուցվել են մի շարք շինություններ, որ դաստակերտի հետ կապվել են պատկերասրահի միջոցով։
1995 թվականին դաստակերտը դարձել է մասնավոր սեփականություն, սակայն 2001 թվականի հրդեհից հետո շինությունն այլևս պիտանի չէ բնակության համար։ 2010 թվականի տվյալներով՝ դաստակերտը գտնվում է կիսավեր վիճակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Muraste mõis». Portaal "Eesti mõisad".
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուռաստե դաստակերտ կատեգորիայում։ |