Մուռաստե դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուռաստե դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունKeila parish?
Կազմված էMuraste manor house?
Քարտեզ
Քարտեզ

Մուռաստե դաստակերտ (էստ․՝ Muraste mõis գերմ.՝ Morras), ազնվականական դաստակերտ Տալլինից արևմուտք՝ Էստոնիայի Հարյումաա նահանգի Հառկու շրջանի Մուռաստե գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոռռաստի (Մուռաստե) դաստեկերտը հիմնադրվել է 1620-ական թթ.։ Նրա առաջին սեփականատերն է եղել Էրիցիուս Բեկը (գերմ.՝ Ericus Beck)[1]։ Շինության աջ մասում վեր է խոյանում քառահարկ աշտարակ։

1848 թ-ից դաստակերտի սեփականատերն է եղել ծովագնաց ու հետազոտող Օտտո ֆոն Կռուզենշտերնը՝ հայտնի ծովագնաց Իվան Կռուզենշտերնի թոռը, ով 1851 թվականին հրամայեց կառուցել դաստակերտի նոր շենք, որ պահպանվել է մինչ մեր օրերը[1]

Հետագայում դաստակերտը պատկանել է տարբեր մարդկանց, իսկ 1919 թվականին դարձել է պետական գույք։ Մինչ 1991 թվականը դաստակերտն օգտագործվել է որպես մանկապարտեզ, ինչի համար 1980-ական թվականներին կառուցվել են մի շարք շինություններ, որ դաստակերտի հետ կապվել են պատկերասրահի միջոցով։

Մուռաստե դաստակերտի ժամանակակից տեսքը

1995 թվականին դաստակերտը դարձել է մասնավոր սեփականություն, սակայն 2001 թվականի հրդեհից հետո շինությունն այլևս պիտանի չէ բնակության համար։ 2010 թվականի տվյալներով՝ դաստակերտը գտնվում է կիսավեր վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Muraste mõis». Portaal "Eesti mõisad".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]