Մորդովիայի Հանրապետության սառցային պալատ
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սարանսկ |
«Մորդովիայի Հանրապետության սառցային պալատ» պետական հաստատություն, բազմաֆունկցիոնալ սպորտային հաստատություն Մորդովիայի Սարանսկ քաղաքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառցային պալատը բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ընդհանուր մակերեսը կազմում է 13 հազար կմ2[1]:
Հատակագծով շենքն ունի «Т» տառի տեսք՝ 106 х 48 և 34 х 60 մետր երկու ուղղահայաց կորպուսներով[2]։ Շենքն ունի երեք հարկ։ Ցոկոլային հարկում կա այցելուների համար նախատեսված հանդերձարան, առաջին հարկի նախասրահում՝ սրճարան, երկրորդ հարկում՝ մարզասրահ, ինչպես նաև բար, երրորդ հարկում՝ համերգների դահլիճ և վարչական տարածք։
Շենքն ունի սառցային երկու արենաներ՝
- Հիմնական դաշտը (չափերը՝ 30 x 60 մետր) նախատեսված է հոկեյի խաղերի, գեղասահքի մրցումների և այլ ելույթների ու զանգվածային միջոցառումների համար։ Ունի 3000 նստատեղ և մեկնաբանողի տաղավար, ունի հոկեյի վահանակներ, պաշտպանիչ ապակեպատ և պաշտպանական ցանց։
- Փոքր դաշտը (28 x 58 մետր) օգտագործվում է հոկեյի և գեղասահորդների մարզումների համար, ինչպես նաև սառցային պալատ զանգվածային այցելուների համար։
Սառույցի պատրաստման և պահպանման համար օգտագործվում են ժամանակակից սարքավորումներ։ Սառույցի հաստությունը 4 սմ է։ Սառցային պալատում կան հոկեյի, գեղասահքի շորթ թրեկի մանկա-պատանեկան սպորտային բաժիններ։
Մորդովիայի Հանրապետության Սառցային պալատում անցկացվեցել են Ռուսաստանի երիտասարդական ձմեռային սպարտակիադաները, Ռուսաստանի գեղասահքի առաջնության, աղջիկների հոկեյի, լսողության խանգարումներ ունեցողներ հաշմանդամների հոկեյի Ռուսաստանի առաջնության մրցաշարեր։ Սառցային պալատում է կազմակերպվել նաև բռնցքամարտի միջազգային մրցաշարը՝ գերծանր Օլեգ Մասկաևի և Բորուֆի միջև[3]։
Սառցային պալատի հյուրերն են եղել «Խորհրդային հոկեյի լեգենդներ» ազգային հավաքականը, «Պարեր սառույցի վրա» սառցե շոուն, «Աստղերի ֆաբրիկա-7» հեռուստաշոուն և Իլյա Ավերբուխի «Սառցե դարաշրջան» ներկայացումը[3]։
2010 թվականի դեկտեմբերի 26-29-ը Սառցային պալատում կայացել է Ռուսաստանի գեղասահքի 2011 թվականի առաջնությունը։ 2011 թվականի դեպտեմբերի 8-10-ն ժամանակահատվածում պալատում կայացել է «Ռուսաստան-սպորտային տերություն» միջազգային համաժողովը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Веб-сайт Ледового дворца». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. — Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. — С. 300-305. — 604 с. — ISBN 978-5-7103-2133-1
- ↑ 3,0 3,1 «Статья о Ледовом дворце на сайте mordovia-sport.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.