Մոսկվայի տուն (Երևան)
Մոսկվայի տուն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2007, ապրիլի 1 |
Տնօրեն | Վահրամ Կարապետյան |
Մոսկվայի տուն, մշակութային գործարար կենտրոն Երևանում։ Բացվել է 2007 թվականի ապրիլի 1-ին։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև՝ միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի՝ Հայաստանում ունեցած հին ավանդույթները։
Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի[1][2] և գործարար աշխարհի հետ։ Գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան, գրասենյակներ, նաև հյուրանոց[3], ռեստորան և խանութներ[4]։
Կենտրոնն իրականացնում է տարբեր մշակութային ու կրթական ծրագրեր, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, տարբեր խմբակներ, այդ թվում մեծ աշխատանք է կատարում հայ-ռուսական մշակութային և կրթական կապեր ստեղծելու գործում։ Իրականցվում են տարբեր միջոցառումներ[5]։
Կենտրոնը տեղակայված է Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի փողոցի 7 հասցեում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մոսկվայի տանը» նշվեց Վլադիմիր Վիսոցկու 76-ամյակը
- ↑ «Պիոներական ընթերցումներ» Երևանում. բանաստեղծ Անդրեյ Օրլով, հատուկ թղթակից Նիկո
- ↑ «Гостиница Дома Москвы 3*». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ https://dommoskvy.am/
- ↑ 5. «Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն)