Շենքի տանիքին տեղադրված է Մոնտեվիդեոյի համառոտագրություն-լոգոն՝ "M" տառը՝ հսկա չափերով, որի շնորհիվ աշտարակաձև կառույցի բարձրությունը հասել է 152.3 մետրի[2]։ Լոգոն այնպես է նախագծված, որ նմանվի հսկա հողմացույցի։ Ճարտարապետական Mecanoo ֆիրմայի պատրաստած նախագծերով կառուցված աշտարակաձև շինության պաշտոնական, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականիդեկտեմբերի 19-ին։ Շենքում կան 192 բնակարան, 6050 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գրասենյակային և 1933 քառակուսի մետր մակերեսով առևտրային տարածքներ[2]։ Շենքը, որ Մոնտեվիդեո է անվանակոչվել ի պատիվ Ուրուգվայի մայրաքաղաքի, Նիդերլանդներում իր բարձրությամբ երկրորդն է։
2006 թվականին երկնաքերն արժանացել է International Highrise Award մրցանակի[3]։ Շենքը պարգևատրվել է նաև Dedallo Minosse Prize մրցանակով[2] և երրորդ տեղն է զբաղեցրել 2005 թվականին անցկացված Emporis Skyscraper Award մրցույթի ընտրական փուլում[4]։