Մոնտեվիդեո (Ռոտերդամ)
Բնակավայր | ||
---|---|---|
Մոնտեվիդեո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 2003, 1999[1] և 2005[1] թ. | |
| ||
Մոնտեվիդեո, 43 հարկ, 139.5 մետր բարձրություն ունեցող բնակելի երկնաքեր՝ նիդերլանդական Ռոտերդամ քաղաքում՝ Նյովե Մաաս (Nieuwe Maas) գետի ափին։
Հակիրճ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի տանիքին տեղադրված է Մոնտեվիդեոյի համառոտագրություն-լոգոն՝ "M" տառը՝ հսկա չափերով, որի շնորհիվ աշտարակաձև կառույցի բարձրությունը հասել է 152.3 մետրի[2]։ Լոգոն այնպես է նախագծված, որ նմանվի հսկա հողմացույցի։ Ճարտարապետական Mecanoo ֆիրմայի պատրաստած նախագծերով կառուցված աշտարակաձև շինության պաշտոնական, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի դեկտեմբերի 19-ին։ Շենքում կան 192 բնակարան, 6050 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գրասենյակային և 1933 քառակուսի մետր մակերեսով առևտրային տարածքներ[2]։ Շենքը, որ Մոնտեվիդեո է անվանակոչվել ի պատիվ Ուրուգվայի մայրաքաղաքի, Նիդերլանդներում իր բարձրությամբ երկրորդն է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին երկնաքերն արժանացել է International Highrise Award մրցանակի[3]։ Շենքը պարգևատրվել է նաև Dedallo Minosse Prize մրցանակով[2] և երրորդ տեղն է զբաղեցրել 2005 թվականին անցկացված Emporis Skyscraper Award մրցույթի ընտրական փուլում[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.architectuur.org/bouwwerk/343/Montevideo.html
- ↑ 2,0 2,1 2,2 «Montevideo Rotterdam, Netherlands». Mecanoo architecten b.v. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «International Highrise Award». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Emporis Skyscraper Award 2005». Emporis. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնտեվիդեո (Ռոտերդամ) կատեգորիայում։ |
- http://www.montevideo-kopvanzuid.nl/}}(չաշխատող հղում)
- http://skyscraperpage.com/cities/?buildingID=2591 (անգլերեն)