Մոնտան Պելե (ֆր.՝ Montagne Pelée), հրաբուխ Փոքր Անտիլյան կղզիներիՄարտինիկա կղզում։ Բարձրությունը ծովի մակարդակից 1397 մետր է, հիմքի տրամագիծը՝ 15 կմ։
Տխուր հռչակ ունի 1902 թ. մայիսի 8-ի ժայթքման պատճառով, որի հետևանքով մահացավ կղզու վրա գտնվող Սան Պեր քաղաքի 20 000-ից ավելի բնակիչ։ Այդպիսի ժայթքումով հրաբուխները վերագրում են պելեյան տիպին։ Ավելի թույլ գործել է 1929—1932 թվականներին։ Լեռան ստորոտը դարձել է հրաբխային յուրատեսակ թանգարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 15)։