Մոնմուտի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնմուտի թանգարան
Տեսակռազմական թանգարան և տեղական թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՄոնմութ
ՎայրMarket Hall?
Ղեկավարության նստավայրMarket Hall
ՀասցեNew Market Hall, Priory Street, Monmouth, Monmouthshire (Sir Fynwy) NP25 3XA Wales[1]NP5 3XA[1]
Հիմնադրվել է1924
Կայքmonmouthshire.gov.uk/site/scripts/documents_info.php?documentID=474&pageNumber=5
Քարտեզ
Քարտեզ

Մոնմուտի թանգարան (անգլ.՝ Monmouth Museum / The Nelson Museum and Local History Centre[2]), թանգարան Ուելսի հարավ-արևելքում գտնվող Մոնմուտշիր շրջանի Մոնմուտ բնակավայրում։ Ունի ծովակալ Հորացիո Նելսոնի հետ կապված արտեֆակտների հավաքածու։ Թանգարանը գտնվում է շուկայի շենքում՝ քաղաքի կենտրոնում՝ Մոնոու գետից և Մոնմուտ ամրոցից ոչ հեռու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնի հավաքածուն ներկայացվել է Մոնմուտին Լեդի Ջորջինա Լլանգատոկին (Georgina Llangattock), տեղական հողատեր և քաղաքի բարերար Ջոն Ռոլսին, առաջին բարոն Լլանգատոկին և Չարլզ Ռոլսի մորը, որը հավաքել է Նելսոնի հուշամատյանների հավաքածուն 19-րդ և 20-րդ դարի սկզբին։ Հավաքածու են մտել Նելսոնի սպայական սուրը և Տրաֆալգարի ժամանակ հանձնված ֆրանսիական և իսպանական նավատորմիղների թրերը, Նելսոնի, նրա կնոջ և Լեդի Համիլթոնի միջև նամակագրությունը, տարբեր առարկաներ, որոնք կապված են Նելսոնի հաղթանակի, ռազմածովային ուժերում նրա ծառայության և նրա՝ Համիլթոնների հետ Մոնմուտ, Կիմին և Հարավային Ուելս կատարած այցի հետ։ Ներկայացված են նաև արծաթե հուշադրամներ, փորագրություններ, գեղանկարներ, ապակյա իրեր, խեցեղեն և Տրաֆալգարի ճակատամարտի մոդելներ։ Նրա այցի հետ կապված իրերի թվում է սեղանը, որի շուրջ նա ճաշել է[3]։

Հավաքածուի մեջ են մտնում նաև Նելսոնի հետ կապված մի քանի պատճեններ, այդ թվում՝ իբրև թե նրան պատկանող ապակե աչքը, չնայած նա կորցրել էր տեսողությունը, ոչ թե աչքը։ Թանգարանում կան նաև առարկաներ, որոնք վերաբերում են Մոնմուտի պատմությանն ու հնագիտությանը, նաև արխիվ, որը վերաբերվում է Չարլս Ռոլսին և նրա ընտանիքին։ Հավաքածուի կարևորագույն իրերից է 16-րդ դարի իսկական մոնմուտական գլխարկը։

Թանգարանը բացվել է 1924 թվականին Գլենդովեր (Glendower) փողոցում գտնվող գիմնազիայում, որը նվիրաբերել էր Լլանգատոկների ընտանիքը՝ 1891 թվականին Ջոն Մաքլին Ռոլսի չափահասությունը նշելու համար[4]։ Թանգարանը ներկայիս գտնվելու վայր է տեղափոխվել 1969 թվականին, այն բանից հետո, երբ փակ շուկան լիովին վերանորոգվել է և վերանախագծվել։ Փակ շուկայի շենքի ողջ կենտրոնական մասը ոչնչացվել էր 1963 թվականի հրդեհից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.monmouthshire.gov.uk/site/scripts/documents_info.php?documentID=474&pageNumber=5
  2. «Monmouth Town Guide». Monmouth Town Council. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  3. Jones, Barbara Follies & Grottoes. — Constable & Co, 1974. — С. 414. — ISBN 0094593507
  4. Helme, Andrew (2009-07). «Nelson Museum». Monnow Voice. No. 3. էջ 6.
  5. Gathering the Jewels: The New Market Hall fire, Monmouth, 1963(չաշխատող հղում), accessed January 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնմուտի թանգարան» հոդվածին։