Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մոկո Հակոբյան (նոյեմբերի 12, 1922(1922-11-12)[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ - ապրիլի 5, 1966(1966-04-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։
Մոկո Հակոբյանը ծնվել է 1922 թվականին Ստեփանավանում։ 1949-1950 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ Այնուհետև 1955 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Գ. Ալեքսանդրովի արվեստանոցը)։ 1937 թվականին նկարահանվել է «Կարո» ֆիլմում՝ գլխավոր դերում[2]։