Մշակույթի օր
Մշակույթի օր | |
---|---|
Տեսակ | public holiday in Japan? և պետական տոն |
Ամսաթիվ | Նոյեմբերի 3 |
Տոնվում է | Ճապոնիա |
Ի հիշատակ | Ճապոնիայի պետական և սահմանադրական կարգը |
Մշակույթի օր (ճապ.՝ 文化の日 Բունկա-նո Հի), ճապոնական պետական տոն, ամեն տարի նշվում է նոյեմբերի 3-ին։ Տոնը հռչակվել է 1948 թվականին Ճապոնիայի մշակույթի՝ «ազատության և խաղաղության» ոգով տարածման նպատակով։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը այս օրը նշվում էր որպես կայսր Մեյձիի ծննդյան օր։ 1888 թվականից տոնը կոչվում էր Տենտյո-սեցու (անգլ.՝ 天長節):
1912 թվականի նոյեմբերի 3-ին կայսր Մեյձիի մահից հետո տոնը մինչև 1927 թվականը ժամանակավորապես կորցրեց իր կարգավիճակը, երբ Մեյձի կայսեր ծննդյան օրը ձեռք բերեց սեփական անուն` Մեյձի-սեցու (ճապ.՝ 明治節): Հետպատերազմյա շրջանում ճապոնացի պաշտոնյաները հերքում են Մեյձի-սեցուի կապը ժամանակակից Մշակույթի օրվա հետ
Այս տոնը ներառում է նկարչական բազմաթիվ ցուցահանդեսներ, ներկայացումներ և շքերթներ։ Հակոնեի օրինակով Կանագավա պրեֆեկտուրայում յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացվում է Դայմյո փառատոնը (ճապ.՝ 箱根大名行列, Հակոնե Դայմյո, գյորեցու), որի ժամանակ ցուցադրվում են Էդոյի ժամանակաշրջանի հագուստ և հանդերձանք։ Ճապոնական շատ թանգարանների համար Մշակույթի օրը սովորաբար «բաց դռների օր» է։
Տոկիոյի կայսերական պալատում անցկացվում է Մշակույթի շքանշանի պարգևատրման արարողությունը։ Արվեստի, գիտության և կրթության ավելի քան չորս հազար գործիչներ ստանում են այդ մրցանակները ճապոնական հասարակության մշակութային զարգացման մեջ ներդրում ունենալու համար։ Բացի այդ, ողջ երկրում տարբեր փառատոների ժամանակ տարբեր մասնավոր և պետական կազմակերպություններ հանձնում են մի շարք այլ մրցանակներ։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վիճակագրության` Մշակույթի օրը, որպես կանոն, լինում է տարվա ամենաբարենպաստ օրերից մեկը, եթե անգամ առավոտ շուտ կամ ուշ անձրևոտ է լինում։ 1965 թ.-ից մինչև 1966 թվականը Մշակույթի օրը տեղի է ունեցել ընդամենը երեք անձրևոտ օր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Japanese Autumn Holidays» (անգլերեն) — статья на сайте GoJapan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Culture Day» (անգլերեն) — статья на сайте Kids Web Japan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «ДЕНЬ КУЛЬТУРЫ» — статья на сайте Посольства Японии в России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «День культуры в Японии» — статья на сайте calend.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.