Jump to content

Մկրտիչ Գդլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Գդլյան
Ծնվել էհունիսի 24, 1950(1950-06-24) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքանդակագործ

Մկրտիչ Խորենի Գդլյան (հունիսի 24, 1950(1950-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Գդլյանը ծնվել է 1950 թվականի հունիսի 24-ին, Երևանում։ 1973-1977 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1979 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը։ 1981-1988 թվականներին աշխատել է Հայկական հեռուստատեսությունում` որպես դիզայներ։ 1992-2001 թվականներին ապրել և ստեղծագործել է Հունաստանում։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ [[ 2007-2011 թվականներին Լիբանան]]ի կառավարության հրավերով մի խումբ քանդակագործների հետ միասին Բեյրութի կենտրոնում կատարել է մոնումենտալ աշխատանքներ։

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ[1]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981 թ. Երևանի հանրապետական ցուցահանդես
  • 1982 թ․ խմբային ցուցահանդես
  • 1984 թ. Համամիութենական ցուցահանդես
  • 1990 թ. Թալինում կայացած համամիութենական ցուցահանդես

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Մկրտիչ Գդլյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]