Jump to content

Մկնասոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկնասոխ
Մկնասոխ
Пролеска гиацинтовидная. Общий вид цветущего растения
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Հակինթազգիներ
Ցեղ Մկնասոխ
Լատիներեն անվանում
Scilla L., 1753



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մկնասոխ (լատին․՝ Scilla), հակինթազգիների (Hyacinthaceae) ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։

Բուսաբանական նկարազարդում

Հայաստանում՝ 8 տեսակ[1]՝

  • Մկնասոխ Սիբիրյան (Scilla siberica Haw.),
  • Մկնասոխ Միշչենկոյի (Scilla mischtschenkoana Grossh.)
  • Մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii K. Koch)
  • Մկնասոխ հայկական (Scilla armena Grossh.)
  • Մկնասոխ կովկասյան ( Scilla caucasica Misch.)
  • Scilla monanthos K. Koch
  • Մկնասոխ Վինոգրադովի (Scilla winogradowii Sosn.)
  • S. hohenackeri Fisch. & C. A. Mey

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը տերևազուրկ է, բարձրություն՝ 15-20 (հազվադեպ՝ 40) սմ։ Տերևները գետնամերձ են, գծաձև։ Ծաղկաբույլը հիմնականում նոսր հուրանաձև է (հազվադեպ՝ միայնակ), ծաղիկները՝ սպիտակ, երկնագույն, կապույտ, կապտամանուշակագույն։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում ապրիլին։ Պտուղը սակավասերմ տուփիկ է։

Պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։

Միշչենկոյի մկնասոխը հանդիպում է Վայոց ձորի (Արենի գյուղի շրջակայքում) և Սյունիքի մարզերում։ Աճում է ստորին և միջին գոտիների ժայռաճեղքերում և քարաժայռերին (1000-1800 մետր բարձրություններում), Ատրոպատանյան մկնասոխ՝ միայն Սյունիքի մարզում (Արաքս գետի կիրճում)՝ ստորին և միջին լեռնային գոտիների խճաքարոտ և քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում (400-1200 մետր բարձրություններում), Ռոզենի մկնասոխ՝ Լոռու և Շիրակի մարզերի, Գեղամա լեռնաշղթայի ենթալպյան մարգագետիններում՝ գետակների ափերին, խոնավ վայրերում (2000-2500 մետր բարձրություններում)։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Ըստ Կյուի Թագավորական բուսաբանական այգու տվյալների[2] հայտնի է հետևյալ հոմանիշները
Հոմոտիպ հոմանիշներ

Հետերոտիպ հոմանիշներ։

  • Helonias Adans., 1763, nom. illeg.
  • Lilio-Hyacinthus Ortega, 1773
  • Epimenidion Raf., 1837
  • Ioncomelos Raf., 1837, orth. var.
  • Lagocodes Raf., 1837
  • Oncostema Raf., 1837
  • Tractema Raf., 1837
  • Genlisa Raf., 1840
  • Chionodoxa Boiss., 1844
  • Nectaroscilla Parl., 1854
  • Adenoscilla Gren. & Godr., 1855
  • Basaltogeton Salisb., 1866
  • Hylomenes Salisb., 1866
  • Monocallis Salisb., 1866
  • Othocallis Salisb., 1866
  • Petranthe Salisb., 1866
  • Rinopodium Salisb., 1866
  • Caloscilla Jord. & Fourr., 1869
  • × Chionoscilla J.Allen ex Nicholson, 1897
  • Apsanthea Jord. in C.T.A.Jordan & J.P.Fourreau, 1903
  • Autonoe (Webb & Berthel.) Speta, 1998
  • Chouardia Speta, 1998
  • Pfosseria Speta, 1998
  • Schnarfia Speta, 1998

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Таманян, Камила (2001). Флора Армении. էջեր 251–262.
  2. World Checklist of Scilla. The Royal Botanic Gardens, Kew.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гроссгейм А. А. Род 275. Пролеска — Scilla L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 369—379. — 760 + XXX с. — 5175 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնասոխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնասոխ» հոդվածին։