Միքայել Քերոբյան
Միքայել Քերոբյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Հարթֆորդ |
Կրթություն | Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կայք | keropiansculpture.com |
Michael Keropian Վիքիպահեստում |
Միքայել Քերոբյան (ապրիլի 27, 1959, Հարթֆորդ), հայկական ծագմամբ ամերիկացի քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում 1959 թվականին։ Հայրը հայ է (ԱՄՆ է գաղթել 1920 թվականին Ադանայից, Տարսոնից), մայրը շոտլանդուհի է։ 1978 թվականին ընդունվել է Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիան։ 1986-1996 թվականներին տեղափոխվել է Նյու Յորքի Հադսոն Վալլեյի շրջան, աշխատել Տալիքս քանդակագործական հիմնադրամում։ Հիմնադրել է «Քերոբյան քանդակ» ընկերությունը։
Քանդակագործների ազգային միության անդամ է և Հադսոն Վալլեյի արվեստի ասոցիացիայի քանդակագործության ճյուղի նախագահը։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերոբյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում։ Հադսոն Վալլեյի Արվեստի ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե մեդալի։ Ստեղծել է դիմաքանդակներ, ֆիգուրատիվ պատկերներ, պատմական կոթողներ, անատոմիական քանդակներ։ Նրա ֆիգուրների, կենդանիների քանդակները համակցված են շարժման, չափի և ձևի տարրերի միասնությամբ[1]։ Ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Սփրինգֆիլդում[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Միքայել Քերոբյան, ստեղծագործություններ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Լուսանկարներ ցուցահանդեսից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.