Միքայել Մանուկյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | ապրիլի 15, 1975 (49 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1997) |
Մասնագիտություն | ուրոլոգ |
Կոչում | բժշկական գիտությունների դոկտոր |
Միքայել Վլադիմիրի Մանուկյան (ապրիլի 15, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուրոլոգ։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն (2015)։ Բժշկական գիտությունների դոկտոր (2010)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի ապրիլի 15-ին, Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1997-1999 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Մոսկվայի բժշկական ակադեմիայի Սեչենովի անվան ուրոլոգիայի ամբիոնում «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։
1999-2002 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ուրոլոգիայի ամբիոնի ասպիրանտ։ 2002-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ուրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 2004 թվականից՝ ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ։
2002 թվականին պաշտպանել է «Երիկամների քարերի բուժման դիստանցիոն լիտոտրիպսիան» թեմայով թեզը՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար։
2005 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավարն է, որը զբաղվում է ուրոլոգիայի արդիական խնդիրներով, ինչպես նաև կանանց ուրոլոգիայի պրոբլեմներով։ 2007 թվականին նշանակվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն[2], 2012 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, 2015 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն[3]։
2010 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դիստանցիոն լիտոտրիպսիան և միզածորանային կոնտակտային լիտոտրիպսիան միզածորանի քարերի բուժման ժամանակ» թեմայով։ 2011 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է։
Հեղինակ է ավելի քան 20 հրատարակված աշխատանքների, որոնցից մի քանիսը արտասահմանյան ամսագրերում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բժշկական գիտությունների դոկտոր (2010),
- Անդամակցություն գիտական ընկերություններում և կազմակերպություններում,
- Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի անդամ,
- Էնդուրոլոգների միջազգային միության անդամ,
- Ուրոլոգների հայկական ասոցիացիայի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Միքայել Մանուկյան».
- ↑ «Միքայել Վլադիմիրի Մանուկյան». www.erebunimed.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.