Միրի (վեպ)
Միրի Miri | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Փիթեր Սուրյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | հայերեն |
Հրատարակիչ | The New American Library |
Հրատարակման տարեթիվ | 1957 |
Թարգմանիչ հայերեն | Արամ Արսենյան |
Հրատարակում հայերեն | «Էդիթ Պրինտ», 2013, 292 էջ |
Միրի (անգլ.՝ Miri), Փիթեր Սուրյանի վեպը, որը տպագրվել է երբ հեղինակը եղել է 24 տարեկան։ 2013 թվականին վեպը հայերեն է հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից[1]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Սուրյան - հայազգի գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր։
Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը համալսարանի ուսանողների սիրո պատմություն է՝ գրված քնարական ոճով, մտորումների ու վերհուշերի, զգացական ապրումների հիման վրա։ Գրքի հերոսը՝ Լեքսին, մտածելով, որ ինքը նոր սերնդից է, հեռացել է իր արմատներից, մայրենի լեզվից, սովորույթներից և ազգային մշակույթից։ Գրքում նրբորեն ուրվագծվում է ամերիկյան միջավայրը։ Ի տարբերություն Լեքսիի, ընտանիքում միջավայրը այլ է, նրանք դեռ պահում են իրենց հատուկ ապրելակերպը։ Վեպում շատ դիպուկ նկարագրվում է հին ու նոր աշխարհների բախումը, իսկ Միրին երկու երիտասարդների շփման կետն է ու երկուսն էլ յուրովի թանկ են նրա համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Միրի». www.editprint.am. Արխիվացված է օրիգինալից 2017-01-18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Սուրյան, Փիթեր (2013 թ․ հունվարի 1). Միրի։ վեպ. ISBN 9789939526645.