Միրա Ռաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Ռաի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ultramarathon runner
Երկիր՝ Նեպալ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 31, 1988(1988-12-31) (35 տարեկան)

Միրա Ռաի (անգլ.՝ Mira Rai, դեկտեմբերի 31, 1988(1988-12-31)), նեպալցի վազորդուհի, որը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու արժանացել մրցանակների։ Հանդիսանում է 2017 թվականի «National Geographic Adventurer of the Year» մրցանակակիրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է աշխարհի ամենաբարդ արահետներով մրցավազքերին[2][3][4][5][6][7][8][9][10][11][12]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Ռաին ծնվել է երկրի արևելյան մասում գտնվող Բհոջպուր գյուղում։ Մեծանալիս նրա ընտանիքը պայքարում էր գյուղատնտեսության միջոցով ամենօրյա կարիքները հոգալու համար։ 12 տարեկանում թողել է դպրոցը ծնողներին ամենօրյա տնային գործերում օգնելու նպատակով և քանի որ ընտանիքը չէր կարող վճարել նրա ուսման համար։ Նա պարբերաբար քայլում էր լեռնային տեղանքով վեր և վար՝ ջուր հավաքելու և շուկա գնալու համար։ 14 տարեկանում, առանց ծնողներին զգուշացնելու, կեսգիշերին հեռացել է ընտանիքից և միացել մաոիստական ապստամբությունը, երբ նրանք եկել էին իրենց գյուղում հավաքագրում անելու։ Քանի որ նա անչափահաս էր, քաղաքացիական պատերազմի ավարտին նա իրավունք չի ունեցել ինտեգրվելու Նեպալի բանակին և հետագայում հեռացվել է։ Տուն վերադառնալուց հետո երազել է իր կյանքով ավելին անելով ընտանիքը պահելու մասին և ուղևորվել է Կատմանդու` կարատեով և վազքով զբաղվելու համար[13]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա լավ էր վազում, սակայն չգիտեր ինչ բան է ուլտրա-վազքը, երբ մասնակցեց իր առաջին մարաթոնին՝ 50 կմ հիմալայան բացօթյա փառատոնի արահետային մրցավազքին։ Մի օր Կատմանդուի մերձակա բլուրներում վազելիս հանդիպել է մի խմբի, որոնք մարզվում էին նույն արահետների վրա։ Որոշ ժամանակ միասին վազելուց հետո խումբը խնդրել է նրան դիմավորել իրենց հաջորդ շաբաթ՝ ևս մեկ անգամ վազելու։ Երբ նա ժամանել է այդ վազքի համար, պարզել է, որ դա 50 կմ մրցարշավի մեկնարկն էր։ Չնայած անպատրաստ լինելուն, առանց համապատասխան սննդի ու ջրի, սովորական մարզահագուստով նա հաղթել է մրցավազքը և կազմակերպիչների ուշադրությունն իր վրա հրավիրել՝ մարզաձևի վերաբերյալ իր դրական վերաբերմունքի և նվիրվածության շնորհիվ։

Արահետային վազքի ավելի ինտենսիվ մարզումից հետո իր մենթոր Ռիչարդ Բուլի հետ սկսել է ճանապարհորդել արտերկիր՝ մասնակցելու ուլտրա արահետային վազքի միջազգային մրցումներին, որտեղ նա արագորեն հայտնի է դարձել՝ մեկը մյուսի հետևից մրցավազքեր հաղթելով և գերազանցելով մի քանի ռեկորդներ[14]։ 2016 թվականի սկզբին ծնկի վնասվածք է ստացել Միացյալ Թագավորությունում անցկացվող մրցումների ժամանակ և առողջանալու համար ստիպված է եղել որոշ ժամանակ արձակուրդ վերցնել միջազգային մրցակցությունից։ Այդ ընթացքում ուշադրությւոնը սևեռել է Նեպալում մարզաձևը խթանելու և միջազգային ասպարեզ դուրս գալու համար Նեպալի այլ խոստումնալից երիտասարդ կին մարզիկներին մարզվել օգնելու վրա։ Կատմանդուում և իր հայրենի Բհոջպուրում կազմակերպել է բազմաթիվ մրցավազքեր՝ նեպալցի երիտասարդների մոտ սպորտը խթանելու նպատակով։ Հանդես է եկել տեղական և միջազգային լրատվամիջոցներով, որոնք լուսաբանել են նրա կյանքը հեռավոր գյուղական բնակավայրից մինչև ազգային հերոս։ Հայրիշխանական հասարակության մեջ նա ոգեշնչում է դարձել երկրի բազմաթիվ աղջիկների համար[15]։

2017 թվականին կրկին միացել է ուլտրա արահետային վազքին և առաջին մրցավազքը եղել է 2017 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում կայացած 120 կմ Բեն Նեյվիս Ուլտրան։ Նա հաղթել է մրցավազքն ու նոր ռեկորդ սահմանել՝ 14 ժամ, 24 րոպե։ Պրոֆեսիոնալ վազորդ է և Salomon Running թիմի անդամ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդիվ նրա գլխավոր նվաճումներն են[16]։     Skyrunner World Series մրցավազք (2 հաղթանակ)

Տարի Ամսաթիվ Մրցավազք Տեղ Նշումներ
2017 16.09 Բեն Նեյվիս Ուլտրա 1 (նոր ռեկորդ)
2016 30.04 3 Գագաթի մրցավազք 2
2015 19.09 Ուլտրա Պիրինեու 2
19.07 Դոլոմիտյան սկայռեյս 13
04.07 Մառո Սկայ Նայթ 1
26.06 Մոն Բլան 80 կմ 1 (նոր ռեկորդ)
12.04 Բուֆալո Ստեմփեյդ սկայռանինգ 3 (42 կմ, 4:52)
21.03 Հիմալայան բացօթյա փառատոն 50 կմ 1
07.02 MSIG HK50 Sai Kung - Ասիական սկայռանինգ մրցույթ 1
01.02 Բլուրների արքա 1
03.01 Նորթ ֆեյս կատմանդու ուլտրա 1
2014 07.12 MSIG Lantau 50 - HK 50 Series 2
05.12 HK MSIG ուղղահայաց կիլոմետր 1
28.11 KOTH 2
08.10 Մանասլու թրեյլ մրցավազք 1
26.10 MSIG HK 50 կմ 1 (5:30:32 5-ը ընդհանուր արդյունքում)
28.09 Trail Degli Eroi (83 կմ) 1 (9:16)
13.09 Sellaronda Trail Race (57 կմ) 1 (6:36:30)
21.04 Mustang Trail Race 1
23.03 Հիմալայան բացօթյա փառատոն 50 կմ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «This Woman is Your Adventurer of the Year—Video Exclusive». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  2. «Mira Rai | Mira Rai, a short story about a talented runner from Nepal». Miraraifilm.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Mira Rai». Trail Running Nepal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Mira Rai clinches int'l ultra-marathon in France». My Republica. 2015 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  5. Naresh Newar. «Running all her life | Nepali Times Buzz». Nepali Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Serious Sisu: Mira Rai — SisuGirls». Sisugirls.org. 2014 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Rai wins title in Hong Kong | Sports». Ekantipur.com. 2014 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  8. McMahan, Ian. «Meet Nepal's Breakout Trail Running Phenom». Outside Online. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  9. Stéphane Huët. «The inspiration of a long-distance runner | Nepali Times Buzz». Nepali Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  10. Haslam, Chris (2015 թ․ նոյեմբերի 6). «From teenage guerrilla to top athlete» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. «The former child soldier turned star athlete blazing a trail for women in Nepal». the Guardian (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  12. «Mira & the girls running fund». Trail Running Nepal (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. Stéphane Huët. «From teenage guerrilla to top athlete». BBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. Running all her life, Nepali Times, Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին
  15. MIRA RAI’S 2016 SEASON, Trial Nepal, Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին
  16. «Mira Rai». Trail Running Nepal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ռաի» հոդվածին։