Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ (Նորվեգիա)
Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ նորվ.՝ Politiets medalje for internasjonal tjeneste | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Կարգավիճակ | շնորհվում է | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծը 33 մմ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | սեպտեմբերի 14, 2004 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Միջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Միջազգային ծառայության համար քաղաքացիական պաշտպանության մեդալ |
Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ, Նորվեգիայի ոստիկանության գերատեսչական պարգև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալը հաստատվել է 2004թ.-ի սեպտեմբերի 14-ին և նախատեսված է Նորվեգիայի ոստիկանության աշխատակիցներին պարգևատրելու համար, ովքեր ծառայությունն անցկացրել են արտասահմանում նվազագույնը 6 ամիս ժամկետով։ Մեդալը շնորհվում է Նորվեգիայի ոստիկանապետի կողմից։ Այն կարող է տրվել նաև օտարերկրյա քաղաքացիներին։ Կրկնակի պարգևատրման դեպքում մեդալի ժապավենապատ սալիկին ամրացվում է ոսկեզօծ հնգանկյուն աստղ, բայց որը չի կարող գերազանցել 3 հատը։ 60 ամիս ծառայության դեպքում սալիկին ամրացվում է արծաթյա դափնեճյուղ։
Մեդալի սալիկները | |
---|---|
6 ամսվա ծառայության դիմաց | 60 ամսվա ծառայության դիմաց |
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը շրջանաձև է և պատրաստված է արծաթից։ Դիմային հատվածում պատկերված է խաչ շրջապատված դափնեճյուղերով, ինչպես նաև Նորվեգիայի ոստիկանության զինանշանը։ Մեդալի վերևի մասում ուռուցիկ գունդ կա, որը հիշեցնում է երկրագունդը։ Գնդին ձուլված է օղակ, որի միջոցով մեդալը ամրացվում է ժապավենին։ Մեդալի հակառակ կողմում վերևի հատվածում գրված է «POLITIET», իսկ կենտրոնում՝ «FOR / INTERYFSJONAL / TJENESTE» (Ոստիկանություն • Հանուն միջազգային ծառայության)[1]։
-
Նորվեգիայի ոստիկանության խորհրդանիշը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statutter fra Politiets reglement, arkivert hos Internet Archive.