Jump to content

Միհրան Սերայտարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Սերայտարյան (Սարատարյան)
ԾննդավայրԳիրեսուն
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Միհրան Սերայտարյան (Սարատարյան) (Կիրասոն- 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Գիրեսուն քաղաքում՝ ունևոր ու բարեկիրթ գերդաստանում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդվայրի ազգային վարժարանում, միջնակարգը՝ Մարզվանի ամերիկացի միսիոներների Անատոլիա կոլեջում։ Բժշկական կրթությունն ստացել է ԱՄՆ-ում։ Մի քանի տարի աշխատել և կատարելագործվել է ԱՄՆ- ում։ Վերադարձել է Կիրասոն և զբաղվել բժշկությամբ։ Եղել է անվանի բժիշկ, հասարակական եռանդուն գործիչ, հարգված՝ հայերի և օտարների կողմից։ 1915 թվականին ձերբակալվել է և սպանվել։

Կինը՝ Պայծառը, իր ձեռքերով փորած փոսերում իր մեռած երեխաներին թաղելուց հետո նետվել է Եփ­րատ գե­տը, սակայն նրան փրկել են։ Հետագայում Պայծառը երկար ժամանակ փնտրել է կորած ավագ որդուն, որը սովորում էր Կ. Պոլ­սի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում։ 1918 թվականին Պայծառը իր որդի Սուրենին գտել է Եգիպ­տո­սի Զա­կա­զիկ քաղաքում, որտեղ օսմանյան բանակի զինվոր էր ծառայում։ Սուրենը Եգիպտոսում գերի է ընկել անգլիացիներին։ Ազատվելուց հետո Կա­հի­րեում աշխատել է Կամսարականների ծխախոտի գործարանում։ Ամուսնացել է բանասեր և ուսուցիչ Հմայակ Շեմսի (Սափրիչյան) քրոջ՝ Հայկուհու հետ և ունեցել որդի։ Մահացել է ամուսնությունից 4 տարի հետո։

Նրանց Վահե որդին 1960 թվականին ԱՄՆ Կենտուկկի նահանգի համալսարանի դասախոս (պրո­ֆե­սոր) է աշխատել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեւյօնքեան Թովմաս (բուն մականունով՝ Գարագաշեան), «Կի­րա­սոն (Իմ Ծննդա­վայրը)», տպարան «Աա­հակ-Մես­րոպ», Գահիրէ, 1947, 108 էջ
  • Յովակիմեան (Արշակունի) Յովակիմ, Պատմութիւն Հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։