Միկենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկենք, Հունաստանի մայր ցամաքի կարևոր կենտրոններից մեկը, սկզբնապես Միկենյան պետության մայրաքաղաքը։ Գտնվում էր Հարավային Հունաստանի Պելոպոնեսի արևելյան ափի մոտ (Արգոլիդյան ծովախորշից ոչ հեռու) և վերաբերվում է Ք․ա․ 14-12-րդ դարերին։

Քաղաքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղադրված էր երեք բլուրների վրա, որոնցից մեկի վրա՝ միջնաբերդը։ Միջնաբերդն իր մոտավորապես եռանկյունաձև պարագծով շրջապատված էր կիկլոպյան տեխնիկայով կառուցված պարիսպներով։ Պաշտպանական կառուցվածքների շնորհիվ նա բավականաչափ անառիկ էր։ Գլխավոր մուտքը (այսպես կոչված «առյուծների դարպասը») գտնվում էր հյուսիսարևելյան անկյունում։ Շլիմանի պեղումների միջոցով հայտնաբերվել են բարձրարվեստ իրերով հարուստ դամբարաններ, որոնք շրջապատված էին քարե օղակաձև պատով։ «Առյուծնրի դարպասը» ամփոփված է հաստ պատերի արանքում։ Նրա լայն բացվածքը ծածկված էր քարե մեծ հեծանով՝ վրան բեռաթափման եռանկյունի, որում ավելի ուշ տեղավորված է առյուծների բարձրաքանդակը։ Պալատը տեղավորված է բլրի գագաթին։ Պալատական համալիրը բաղկացած էր մի քանի սենյակներից, սանդղքատնից և այլն։ Պալատի իշխող դիրքը և լավ տեսանելիությունը բոլոր կողմերից ընդգծում էր նրա նշանակությունը Միկենի միջնաբերդի ճարտարապետական համալիրում։ Միջնաբերդում կային նաև բնակելի և տնտեսական շենքեր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978