Միավորված ազգերի կազմակերպության պետական ծառայության օր
Միավորված ազգերի կազմակերպության պետական ծառայության օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ United Nations Public Service Day, արաբ․՝ يوم الأمم المتحدة للخدمة العامة, իսպ.՝ Día de la Administración Pública de las Naciones Unidas, չինարեն՝ 联合国公务员日, ֆր.՝ Journée des Nations Unies pour la fonction publique), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 23-ին՝ սկսած 2003 թվականից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորված ազգերի կազմակերպության պետական ծառայության օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ նստաշրջանի ժամանակ (2003 թվականի մարտի 7-ի № A/RES/57/277 բանաձև)։ Այս բանաձևում նշվում է, որ միջազգային և ազգային մակարդակներում արդյունավետ հրապարակային պետական կառավարումը առանցքային դեր է խաղում համաձայնեցված նպատակների իրականացման գործում։
Գլխավոր Ասամբլեան իր 60-րդ նստաշրջանի ժամանակ 60/34 բանաձևում ընդգծել է պետական ծառայության օրվա առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արել այդ օրը կազմակերպել հատուկ միջոցառումներ, որոնք տեսանելի կերպով կլուսաբանեն ՄԱԿ-ի պետական ծառայության աշխատանքը և նրա ներդրումը զարգացման գործընթացում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nations, United. «Eventos | Naciones Unidas». United Nations (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.