Մի-17-ի աղետ Կունուրի մոտ
Մի-17-ի աղետ Կունուրի մոտ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի կործանում և ավիապատահար |
Թվական | դեկտեմբերի 8, 2021 |
Վայր | Coonoor?, , Հնդկաստան |
Թռիչքի վայր | Sulur Air Force Base? |
Վերջնական կետ | Defence Services Staff College? |
Զոհվածներ | 13 մարդ |
Վիրավորներ | 1 |
Օդանավ | |
Կենդանի մնացած | 1 |
Մի-17-ի աղետ Կունուրի մոտ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Մի-17Վ-5 ուղղաթիռը կործանվել է Կունուրի մոտ (Հնդկաստան, Թամիլնադ նահանգ)[1]։ Օդանավում գտնվող 14 մարդուց (անձնակազմի 4 անդամ և 10 ուղևոր[2]) միայն մեկն է ողջ մնացել[3][4]։
Զոհերի թվում են Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ Բիպին Ռավաթը և նրա կինը՝ Մադուլիկա Ռավաթը[3][5]։
Ուղղաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարի ենթարկված Մի-17-ը 2008 թվականին կնքված պայմանագրով Հնդկաստանի ՌՕՈՒ-ին հասցրած 80 ուղղաթիռներից մեկն էր[6]։ Հասցվել է 2013 թվականին[6]։ Վերջին տեխնիկական սպասարկումից հետո թռչել է ավելի քան 26 ժամ[6]։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրիթվի Սինգհ Չաուխան, Մի-17-ի անձնակազմի հրամանատարը, նաև եղել է թևի հրամանատարը և Հնդկաստանի ՌՕՈՒ 109-րդ ուղղաթիռային ստորաբաժանման հրամանատարը[7]։
- Քուլդիպ Սինգհ, երկրորդ օդաչու և էսկադրիլիայի առաջնորդ[8]։
Անձնակազմի մեջ էին մտնում նաև երկու կրտսեր ենթասպաներ[8]։
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիպին Ռավաթը Պալամայից ինքնաթիռով ժամանել է Սուլուր ռազմաբազա։ Այնուհետև նա նստել է Մի-17 ուղղաթիռ, որը պետք է իրականացներ Սուլուր ռազմական օդանավակայան-Հնդկաստանի ՌՕՈՒ ռազմական քոլեջ չվերթը[9]։ Ուղղաթիռը տեղական ժամանակով ժամը թռչել է 11։ 47-ին։ Քոլեջի տարածք ժամանելու նախատեսված ժամանակը՝ 12։20[10]։
Ժամը 12:10-ի սահմաններում Մի-17Վ-5-ը բախվել է գետնին իր նպատակակետից 11 կիլոմետր հեռավորության վրա՝ Կունուր քաղաքի մոտ[2][4][11][12]։ Բախման ժամանակ ուղղաթիռը այրվել է[12]։
Զոհվածներ և վիրավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կործանումից հետո ՌՕՈՒ-ն հայտարարություն է հրապարակել, որը հաստատում է ուղղաթիռում գտնվող 14 հոգուց 13-ի մահը[13][14]։
Բացի Ռավաթից, որը ռազմական քոլեջ էր ուղևորվում դասախոսություն կարդալու համար[12], չվերթի ուղևորներն էին նրա կինը՝ Մադուլիկ Ռաջ Սինգհ Ռավաթը, նրա օգնական բրիգադի գեներալ Լ. Լիդդերը և նրա շտաբի սպա փոխգնդապետ Հարջինդեր Սինգհը[15]։ Ուղղաթիռում եղել են նաև հինգ այլ սերժանտներ և զինվորներ[16]։
Միակ փրկվածը Վարուն Սինգհն է, որը բուժում է ստանում Վելինգթոնի զինվորական հոսպիտալում[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Вертолет с начальником штаба обороны Индии разбился на юге страны». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 2,0 2,1 «Chief of Defence Staff General Bipin Rawat, wife among 13 killed in chopper crash». The Economic Times (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 «Начальник штаба обороны Индии погиб при крушении вертолета». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 Harro Ranter. «Accident Mil Mi-17V5 ZP-5164, 08 Dec 2021». aviation-safety.net. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Начальник штаба обороны Индии погиб в авиакатастрофе». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Explained: The helicopter CDS General Bipin Rawat was in». The Indian Express (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «First Chief of Defence Bipin Rawat, 12 others killed in chopper crash in Tamil Nadu's Coonoor». The New Indian Express. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 8,0 8,1 «India's top military officer, CDS Gen Bipin Rawat, dies in Tamil Nadu helicopter crash». India Today (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «В Индии разбился вертолет с главой Штаба обороны страны». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «First Chief of Defence Bipin Rawat, 12 others killed in chopper crash in Tamil Nadu's Coonoor». The New Indian Express. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «CDS General Bipin Rawat's chopper crashes in Tamil Nadu». India Today (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «IAF copter goes down: From crash location to where Gen Bipin Rawat was heading, here's what we know». Firstpost (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Gp Capt Varun Singh SC, Directing Staff at DSSC with injuries is currently under treatment at Military Hospital, Wellington». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «CDS chopper crash: 13 of 14 personnel on-board confirmed dead». ANI News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «General Rawat, his wife and 11 others killed in IAF chopper crash». Hindustan Times (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Chief of defence staff Gen Bipin Rawat dies in IAF chopper crash in Tamil Nadu». Hindustan Times (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Gp Capt Varun Singh SC, Directing Staff at DSSC with injuries is currently under treatment at Military Hospital, Wellington». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.