Մեր հայրերի հողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր հայրերի հողը
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուվրացերեն
ՌեժիսորԳիգա Լորթքիփանիձե
Գիուլի Ճոխոնելիձե
Սցենարի հեղինակԻնգա Գարուչավա
Պյոտր Խոտյանովսկի
ՕպերատորԱբեսալոմ Մայսուրաձե
ԵրաժշտությունԳիա Կանչելի
ՆկարիչներՇոթա Գոգոլաշվիլի
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն87 րոպե

Մեր հայրերի հողը (վրաց.՝ მშობლიურო ჩემო მიწავ), 1979 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներն են։ Ծեր Բետկիլը, որ լեռնային Սվանեթի գյուղերից մեկի բնակիչ է, որդուն ռազմաճակատ ուղարկելուց հետո գնում է սարերը, որ հասցնի հեռու տանել կոլխոզի նախիրը, մինչ կգան գերմանացիները։ Լեռներում նա հանդիպում է Լաշային՝ սովետական համազգեստով գերմանական լրտեսին։ Վերջինս վրացերեն սովորել է իր հորից, ով Գերմանիա էր մեկնել գաղթականների առաջին խմբերի հետ։ Երկար զրույցի ընթացքում Լաշան համակրանքով է լցվում դեպի ծեր Բետկիլը, և երբ անսպասելիորեն հարձակվում են գերմանացիները, երիտասարդը կանգնում է Բետկիլի կողքին՝ նրա հետ միասին պաշտպանելու վրացական հողը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Գիգա Լորթքիփանիձե, Գիուլի Ճոխոնելիձե
  • Սցենարի հեղինակներ՝ Ինգա Գարուչավա, Պյոտր Խոտյանովսկի
  • Կոմպոզիտոր՝ Գիա Կանչելի
  • Օպերատոր՝ Աբեսալոմ Մայսուրաձե
  • Նկարիչ՝ Շոթա Գոգոլաձե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հայրերի հողը» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]