Մետաքս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Մետաքս, մանրաթել, որը պատկանում է բնական և կենդանական ծագում ունեցող մանրաթելերի թվին։
Մետաքս մանրաթելը ունի բարձր հիդրոսկոպիկություն այն արագ կլանում է խոնավությունը և նույնքան արագ չորանում։ Բարձր ջերմաստիճանի դեպքում դառնում է կոշտ և փշրվում է։ Չի թույլատրվում եռացնել, քանի որ կորցնում է ամրությունը։ Ուլտրամանուշակագույն լույսի ճառագայթները վատ են ազդում նրա վրա։
Բնական մետաքսը - իրենից ներկայացնում է բարակ, երկար թելեր, որոնք ստացվում են շերամի թրթուրներից։
Մետաքսի ստացումը
Սկզբում թիթեռները ձու են դնում, որը հավաքում, չորացնում և պահում են նոռմալ ջերմաստիճանի տակ,իսկ ձմռանը սառեցնող հարմարանքներում, որտեղ ջերմաստիճանը 2-3 °C է։ Գարնանը մինչև թթենու բողբոջների առաջացումը այդ ձևերը տեղափոխում են մետաքս արտադրող տնտեսություններ, որտեղ իրականացվում են նրանց կենդանացումը, տեղադրելով ինկուբատորների մեջ, որտեղ ջերմաստիճանը հասցնում են 24 °C։ 15-17 օր հետո սկսվում է ձևի կենդանացումը և առաջանում են թրթուրներ։ Նրանք սկզբնական շրջանում կերակրվում են թթենու նուրբ բողբոջներով ապա տերևներով։ Օրական կերակրում են 9-10 անգամ, ընդ որում 2-3 անգամ՝ գիշերը։ Կերակրումը տևում է 32-35 օր, այդ ընթացքում թրթուրի մետաքս արտադրող գեղձերում կուտակվում է մետաքսի հիմնական նյութերը՝ ֆիբրոինը և սոսինձը։ Այնուհետև թրթուրը տեղադրում են հատուկ խոտի փնջի վրա, որտեղ նրանք անջատում են հեղուկ նյութ, որը օդի հետ կարծրանալով առաջացնում է մետաքս։ Միաժամանակ դուրս է գալիս 2 թելեր, որոնք միացված են սոսնձով։ Թրթուրը անջատելով մետաքսը փաթաթվում է այդ թելերին և առաջացնում բոժոժ։ 15-17 օր հետո բոժոժը դառնում է հարսնյակ, այնուհետև այն դառնում է թիթեռ։ Թիթեռի բոժոժից դուրս գալու դեպքում այն պիտանի չի դառնում օգտագործման համար, քանի որ թիթեռը արտադրում է թույն և փչացնում մանրաթելը։ Այդ իսկ պատճառով նախքան թիթեռ դառնալը բոժոժներին մշակում են տաք օդով (92-95°) ինչի արդյունքում նրանք ոչնչանում են։ Բոժոժներից ընտրում են միայն 5%ը հետագա սերնդի համար։
Բնական մետաքսը օգտագործվում է շրջազգեստների, գործվածքների և հատային իրերի ստացման համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «մետաքս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետաքս» հոդվածին։ |
|