Մեսրոպ Վարդանյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեսրոպ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1990(1990-03-13)
ԾննդավայրԼեռնանցք, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 7, 2020(2020-11-07) (30 տարեկան)
Մահվան վայրՇուշի
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ

Մեսրոպ Սերյոժայի Վարդանյան (մարտի 13, 1990(1990-03-13), Լեռնանցք, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2020(2020-11-07), Շուշի), Հայաստանի Հանրապետության ռազմական գործիչ, մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Սերյոժայի Վարդանյանը ծնվել է Լոռու մարզի Լեռնանցք գյուղում[1]։ 1997-2007 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2007-2012 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

2012 թվականի հուլիսի 28-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասում։ 2016 թվականին նշանակվել է 6-րդ տանկային վաշտի հրամանատար։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2018 թվականին նշանակվել է 3-րդ տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ և ստացել մայորի կոչում[2]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 7-ը մասնակցել է Հայ-ադբեջանական պատերազմին։

Զոհվել է Շուշիի մոտակայքում[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ամուսնացած Վարսուհի Շահմալյանի հետ, ունի երկու որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վազգեն Սարգսյան մեդալ
  • 5 տարի անբասիր ծառայության համար մեդալ
  • ՀՀ զինված ուժերի 20 ամյակի մեդալ
  • Մարտական ծառայություն մեդալ (հետմահու)
  • «Մարտական խաչ 1-ին աստիճան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ճանաչենք մեր հերոսներին․ Մեսրոպ Վարդանյան». ԼՐԱՀՈՍ ԻՆՖՈ (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.(չաշխատող հղում)
  2. «Մայոր Վարդանյան անտեսելով ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, առանց վայրկյան անգամ տատանվելու գնում է շրջափակման մեջ հայտնված զինվորների հետևից». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Հրապարակվել են Արցախում նահատակվածների անունները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.