Մեսրոպ Վարդանյան (զինվորական)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեսրոպ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1990 |
Ծննդավայր | Լեռնանցք, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 7, 2020 (30 տարեկան) |
Մահվան վայր | Շուշի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Մեսրոպ Սերյոժայի Վարդանյան (մարտի 13, 1990, Լեռնանցք, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2020, Շուշի), Հայաստանի Հանրապետության ռազմական գործիչ, մայոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեսրոպ Սերյոժայի Վարդանյանը ծնվել է Լոռու մարզի Լեռնանցք գյուղում[1]։ 1997-2007 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2007-2012 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
2012 թվականի հուլիսի 28-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասում։ 2016 թվականին նշանակվել է 6-րդ տանկային վաշտի հրամանատար։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2018 թվականին նշանակվել է 3-րդ տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ և ստացել մայորի կոչում[2]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 7-ը մասնակցել է Հայ-ադբեջանական պատերազմին։
Զոհվել է Շուշիի մոտակայքում[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է ամուսնացած Վարսուհի Շահմալյանի հետ, ունի երկու որդի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վազգեն Սարգսյան մեդալ
- 5 տարի անբասիր ծառայության համար մեդալ
- ՀՀ զինված ուժերի 20 ամյակի մեդալ
- Մարտական ծառայություն մեդալ (հետմահու)
- «Մարտական խաչ 1-ին աստիճան»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ճանաչենք մեր հերոսներին․ Մեսրոպ Վարդանյան». ԼՐԱՀՈՍ ԻՆՖՈ (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Մայոր Վարդանյան անտեսելով ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, առանց վայրկյան անգամ տատանվելու գնում է շրջափակման մեջ հայտնված զինվորների հետևից». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Հրապարակվել են Արցախում նահատակվածների անունները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.