Մեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեստա
(Նեստոս)
Բնութագիր
Երկարություն230
Ավազանի մակերես2767 կմ²
Ջրահոսք
ԱկունքՉերնա Մեստա ու Բյալա Մեստա գետերի միախառնման վայր
Ակունքի տեղակայումՌիլա
Կոորդինատներ42°07′10″ հս․ լ. 23°35′10″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանԷգեյան ծով
Գետաբերանի տեղակայումԹրակիական ծով
Բարձրություն0 մ
Կոորդինատներ40°50′51″ հս․ լ. 24°48′15″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերQ19800993?, Դոսպատ, Cherna Mesta?, Q34774195? և Q54869182?
Ջրի մարմիններPlatanovrysi lake? և Thisavros lake?
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Հունաստան Հունաստան
Գետը Վիքիպահեստում

Մեստա (հազվադեպ՝ Նեստոս, բուլղար․՝ Места, հուն․՝ Νέστος), գետ Բուլղարիայում ու Հունաստանում[1]։ Թափվում է Էգեյան ծով։

Մեստան սկիզբ է առնում Բուլղարիայի հարավ-արևմուտքում՝ Ռիլայի լեռներում, որտեղ միախառնվում են Չերնա Մեստա ու Բյալա Մեստա գետերը։ 126 կմ հոսում է Բուլղարիայի տարածքով, 104 կմ՝ Հունաստանի Մակեդոնիա ու Թրակիա տարածաշրջաններով։ Էգեյան ծով է թափվում Թասոս կղզու մոտ։

Մեստայի ամենամեծ վտակը Դոսպատ գետն է։

Չերնա Մեստա ու Բյալա Մեստա գետերի միախառնման վայրում ջրի ծախսը կազմում է 14,62 մ³/վ, Խաջիդիմովո շրջանում՝ շուրջ 29,85 մ³/վ, Բուլղարիայի ու Հունաստանի սահմանի մոտ՝ շուրջ 32 մ³/վ։

2007 թվականին հայտարարվել է հատուկ պահպանվող տարածք[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]