Jump to content

Մեղրահաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրահաց

Մեղրահաց, մոմահաց, մեղուների մոմից հյուսված բույնը, որտեղ նրանք կուտակում են մեղր ու ծաղկափոշի և աճեցնում սերունդներ։ Կազմված է ընդհանուր միջնորմի երկու կողմում դասավորված վեցանկյուն պրիզմայաձև բջիջներից։ Տարբերում են աշխատավոր ու մայր մեղուների, անցողիկ ու բոռերի բջիջներ։ Մեղրահաց պատրաստում են միայն աշխատավոր մեղուները, աշխատավոր մեղվի մեկ բջջի կառուցման համար ծախսում են 13 մգ բոռերի բջջի համար՝ 30 մգ, իսկ ամբողջ մեղրահացի համար՝ 140—150 գ մոմ։ Մեղրահացի չափերը համապատասխանում են փեթակի շրջանակի մեծությանն ու ձևին։ Ստանդարտ մեկ մեղրահաց կարող է պարունակել մինչև 4 կգ մեղր։ Մեղրահացւ միջատների բների առավել կատարելագործված ձևն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 447
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրահաց» հոդվածին։