Jump to content

Մեղուների նոզեմատոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղուների նոզեմատոզ, նոզեմա, պեբրինա, վարակիչ լուծ, մեղվաընտանիքի ինվազիոն հիվանդություն։ Հարուցիչները նոզեմա (Nosema) սեռի միաբջիջ մակաբույծներն են։ Ախտահարվում են հիմնականում մեղուների միջնաղու էպիթելային բջիջներն ու մալպիգյան անոթները։ Վարակի աղբյուրը հիվանդ մեղուներն են։

Նոզեմաների սպորները փոխանցվում են մեղրի, ծաղկափոշու, մեղրահացի և այլնի միջոցով։ Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև մեղուների երկարատև ձմեռումը, ձմեռային կերերի ցածրորակությունը, ձմեռանոցներում բարձր խոնավությունը և այլն։ Ախտահարված մեղվաընտանիքներում նկատվում են զանգվածային անկումներ (հատկապես ձմեռման ընթացքում)։ Սատկած մեղվի որովայնը փքված և փափուկ է, միջնաղին՝ գունազրկված։ Ախտորոշում են կլինիկական նշանների (լուծ, թուլություն և այլն) և աղիների պարունակության մանրադիտակային հետազոտության արդյունքների հիման վրա։

Բուժման նպատակով օգտագործում են ֆումագիլին (շաքարաջրի հետ)։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը մեղուների ձմեռման լավագույն պայմանների ապահովում, հիվանդության հայտնաբերման դեպքում՝ ֆորմալինի կամ քացախաթթվի գոլորշիով փեթակների ախտահանում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղուների նոզեմատոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 334