Մեհրապի խաչքար (Գանձասար)
Մեհրապի խաչքար | |
Երկիր | Արցախ |
Տարածաշրջան | Վանք գյուղից 1 կմ արևմուտք՝ Գանձասար վանական համալիրում։ |
Սկզբնական տեղադրություն | Հենած է վանական համալիրի գավթի արևելյան պատին՝ ներքուստ, զույգ խաչքարերից ձախակողմյանն է։ |
Ներկա տեղադրություն | Գանձասար |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Մեհրապին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն Գրիգոր կաթողիկոսն է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1563 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարի ստորին մասում քանդակված է խաչը ձեռքին հեծյալ, ում դիմաց գինու փարչը ձեռքին մարդ է կանգնած։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Շրջանակներին և թևերի արանքներում առկա է վիմական արձանագրություններ։ |
Khatchkars in Gandzasar Վիքիպահեստում |
Մեհրապի խաչքար, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 1 կմ արևմուտք՝ Գանձասար վանական համալիրում[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարը հենած է վանական համալիրի գավթի արևելյան պատին՝ ներքուստ, զույգ խաչքարերից ձախակողմյանն է։
Պատկերաքանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի ստորին մասում քանդակված է խաչը ձեռքին հեծյալ, ում դիմաց գինու փարչը ձեռքին մարդ է կանգնած։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի շրջանակներին և թևերի արանքներում առկա է 5 տող վիմական արձանագրություն[2].
- ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԱՆԳ
- ՆԵՑԻ ԶՍԲ ԽԱՉՍ ՓՐԿՈԻԹԻ, ՀԱԻՐ ԻՄՈՅ։
- ԽԱԶՍ ՓՐԿՈԻԹԻ. ՊԱՐՈՆ ՄԵՀՐԱՊԻՆ Ի ԿՈՉ
- ՄԱՆ ԱՒՈՒՐՆ։
- ԹՎ[ԻՆ] :ՌԺԲ: (1563)
Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցրել է Գրիգոր կաթողիկոսը՝ 1563 թվականին, ի հիշատակ պարոն Մեհրապի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 5. Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982 թ.