Մեհրապի խաչքար (Գանձասար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհրապի խաչքար
Մեհրապի խաչքար
ԵրկիրԱրցախ
ՏարածաշրջանՎանք գյուղից 1 կմ արևմուտք՝ Գանձասար վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունՀենած է վանական համալիրի գավթի արևելյան պատին՝ ներքուստ, զույգ խաչքարերից ձախակողմյանն է։
Ներկա տեղադրությունԳանձասար
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Մեհրապին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Գրիգոր կաթողիկոսն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1563 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի ստորին մասում քանդակված է խաչը ձեռքին հեծյալ, ում դիմաց գինու փարչը ձեռքին մարդ է կանգնած։
Նյութտուֆ
ԱրձանագրությունՇրջանակներին և թևերի արանքներում առկա է վիմական արձանագրություններ։
 Khatchkars in Gandzasar‎ Վիքիպահեստում

Մեհրապի խաչքար, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 1 կմ արևմուտք՝ Գանձասար վանական համալիրում[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը հենած է վանական համալիրի գավթի արևելյան պատին՝ ներքուստ, զույգ խաչքարերից ձախակողմյանն է։

Պատկերաքանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին մասում քանդակված է խաչը ձեռքին հեծյալ, ում դիմաց գինու փարչը ձեռքին մարդ է կանգնած։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի շրջանակներին և թևերի արանքներում առկա է 5 տող վիմական արձանագրություն[2].

  1. ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԱՆԳ
  2. ՆԵՑԻ ԶՍԲ ԽԱՉՍ ՓՐԿՈԻԹԻ, ՀԱԻՐ ԻՄՈՅ։
  3. ԽԱԶՍ ՓՐԿՈԻԹԻ. ՊԱՐՈՆ ՄԵՀՐԱՊԻՆ Ի ԿՈՉ
  4. ՄԱՆ ԱՒՈՒՐՆ։
  5. ԹՎ[ԻՆ] :ՌԺԲ: (1563)

Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցրել է Գրիգոր կաթողիկոսը՝ 1563 թվականին, ի հիշատակ պարոն Մեհրապի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն
  2. Դիվան հայ վիմագրության, Պ. 5. Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982 թ.