Մեթոդաբանական անհատապաշտություն
Ենթակատեգորիա | • հասարակական գիտություններ • հասարակագիտություն • sociological methodology |
---|
Հասարակական գիտություններում մեթոդաբանական անհատապաշտություն մի հիմնակառույց է, որը նկարագրում է սոցիալական երևույթները որպես առանձին դերակատարների սուբյեկտիվ անձնական դրդապատճառների հետևանք։ Դասային կամ խմբային դինամիկան, որը գործում է կանոնավոր բացատրությունների հիման վրա, համարվում է խաբուսիկ և, հետևաբար, մերժվում է կամ առաջնային չի համարվում։ Ըսկ ներքևից վերև մոտեցման միկրո մակարդակում մեթոդաբանական անհատապաշտությունը հաճախ հակադրվում է մեթոդաբանական ամբողջապաշտությանը[1], իսկ ըստ վերևից ներքև մոտեցման մակրո մակարդակում մեթոդաբանական բազմակարծության հետ[2]։
Պատմությունը հասարակական գիտությունների շրջանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հիմնակառույցը որպես հիմնարար ենթադրություն սոցիալական գիտությունների շրջանակներում ներկայացվեց Մաքս Վեբերի կողմից և քննարկվեց նրա «Տնտեսագիտությունը և հասարակությունը» գրքում[3]։ Տնտեսագիտական ուղղվածությամբ ապագա դպրոցներում, ինչպիսին է Ավստրիական դպրոցը, մեթոդաբանական անհատապաշտությանը խիստ հավատարիմ մնալը համարվում է անհրաժեշտ սկզբնական դրույթ։ Այն հիմնված է նեոկլասիկական տնտեսագիտության ենթադրությունների վրա, որտեղ սոցիալական վարքագիծը բացատրվում է ռացիոնալ դերակատարների տեսանկյունից, որոնց ընտրությունը սահմանափակված է գներով և եկամուտներով, և որտեղ անհատների սուբյեկտիվ նախապատվությունները հաշվի են առնում[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսագետ Մարկ Բլաուգը քննադատել է տնտեսագիտության մեջ մեթոդաբանական անհատապաշտության նկատմամբ չափազանց վստահությունը՝ ասելով, որ «օգտակար է նշել, թե մեթոդաբանական անհատապաշտության ստույգ բացատրությունը [...] ինչ կնշանակեր տնտեսագիտության համար։ Փաստորեն, այն կբացառի բոլոր մակրոտնտեսական դրույթները, որոնք չեն կարող կրճատվել մինչև միկրոտնտեսական մակարդակի [...] սա հավասար է գրեթե ամբողջ ստացված մակրոտնտեսությանը հրաժեշտ տալուն։ Պետք է ինչ-որ բան սխալ լինի մեթոդաբանական սկզբունքի մեջ, որն ունի նման կործանարար հետևանքներ»[5]։
Նմանապես, տնտեսագետ Ալան Քիրմանը քննադատել է ընդհանուր հավասարակշռության տեսությունը և ժամանակակից տնտեսագիտությունը՝ «տնտեսական մոդելների կառուցման հիմնարար ինդիվիդուալիստական մոտեցման» համար և ցույց է տվել, որ անհատապաշտ մրցակցային հավասարակշռությունը պարտադիր չէ, որ կայուն կամ եզակի լինի։ Այնուամենայնիվ, կայունության և եզակիության կարելի է հասնել, եթե ավելացվեն ագրեգան փոփոխականներ, և արդյունքում նա պնդեց «այն գաղափարը, որ մենք պետք է սկսենք մեկուսացված անհատի մակարդակից, այն է, որից մենք գուցե ստիպված լինենք հրաժարվել»[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zahle, Julie, "Methodological Holism in the Social Sciences", The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2021 Edition), Edward N. Zalta (ed.), URL = <https://plato.stanford.edu/archives/win2021/entries/holism-social/>.
- ↑ Piana, Valentino (2020). «Pluralism». Economics Web Institute. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Heath, Joseph (2020), «Methodological Individualism», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2020 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին
- ↑ Stigler, George; Gary Becker (1977 թ․ մարտ). «De gustibus non est disputandum». American Economic Review. 67 (2): 76. JSTOR 1807222.
- ↑ Blaug, Mark (1992). The Methodology of Economics: Or, How Economists Explain. Cambridge University Press. էջեր 45–46. ISBN 0-521-43678-8.
- ↑ Kirman, Alan (1989). «The Intrinsic Limits of Modern Economic Theory: The Emperor has No Clothes». The Economic Journal. 99 (395): 126–139. doi:10.2307/2234075. hdl:1814/23029. JSTOR 2234075.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Agassi, Joseph. "Methodological individualism." The British journal of sociology 11.3 (1960): 244–270.
- Kenneth J. Arrow (1994), "Methodological Individualism and Social Knowledge," American Economic Review, 84(2), pp. 1–9.
- Kaushik Basu (2008), "Methodological Individualism", The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition, New York : Palgrave Macmillan 978-0-333-78676-5 Abstract.
- Brian Epstein (2009), "Ontological Individualism Reconsidered", Synthese 166(1), pp. 187–213.
- Friedrich A. Hayek (1948), Individualism and Economic Order. University of Chicago Press. 0-226-32093-6
- Geoffrey Hodgson, (2007) "Meanings of Methodological Individualism", Journal of Economic Methodology 14(2), June, pp. 211–226.
- Harold Kincaid (2008), "Individualism versus Holism," The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition, New York: Palgrave Macmillan 978-0-333-78676-5 Abstract.
- Steven Lukes (1968), "Methodological Individualism Reconsidered", British Journal of Sociology 19, pp. 119–29.
- Ludwig von Mises, "The Principle of Methodological Individualism", chapt. 2 in Human Action 9780865976313 Eprint.
- Joseph Schumpeter (1909), "On the Concept of Social Value", Quarterly Journal of Economics, 23(2), February, pp. 213–32.
- Lars Udéhn (2002), "The Changing Face of Methodological Individualism", Annual Review of Sociology, 28, pp. 479–507.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|