Jump to content

Մեզոկլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզոկլիմա, միջնակլիմայական բնական պայմաններով համեմատաբար միատարր, ոչ մեծ տարածքների (անտառազանգվածներ, ծովափեր, ոչ մեծ քաղաքներ, լեռնաշղթաներ, գետավազաններ, գոգավորություններ և այլն) կլիմա։ Ընդգրկման առումով գտնվում է մակրոկլիմայի և միկրոկլիմայի միջև։ Մեզոկլիմայի ազդեցությունը պահպանվում է հորիզոնական ուղղությամբ 10-100 կմ, ըստ բարձրության՝ 100-1000 մետր սահմաններում։

Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական շրջաններին, բնության յուրահատուկ առանձնահւստկություններով պայմանավորված, բնորոշ են մեզոկլիմայիի ինքնատիպ գծեր։ Օրինակ՝ Արարատյան գոգավորությանը հատկանշական են ամառային լեռնահովտայիև քամիները, պարզ գիշերներին՝ ջերմաստիճանային ինվերսիաները, երկարատև չոր ամառը, կարճատև գարունը, ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։